Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Հայաստանը բարձրացնում է Նախիջեւանի հարցը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նախօրեին հայտարարություն է տարածել Նախիջեւանում Ագուլիս բնակավայրի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությունը հիշատակում է Նախիջեւանի այդ բնակավայրում հայերի հանդեպ բռնության փաստը, Ագուլիսն ավերակի վերածելու հանգամանքը եւ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը, նաեւ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացման հանգամանքը:


Դրա հետ մեկտեղ, այդ եղեռնագործության օրինակի համատեքստում Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայ ժողովուրդը հաստատակամ է պաշտպանել իր ապրելու եւ զարգանալու իրավունքը իր պատմական հայրենիքում:


Պաշտոնական Երեւանը գործնականում առաջին անգամ է անդրադառնում Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայերի ջարդին, Նախիջեւանի հայաթափմանը եւ այդ համատեքստում «պատմական հայրենիքում» ապրելու եւ զարգանալու հաստատակամությանը:

Գործնականում, այստեղ դիտարկվում է ոչ միայն Արցախն ու Հայաստանը, քանի որ «պատմական հայրենիք» եզրույթը հայության համար, հայկական գործոնի առումով ունի ավելի ընդգրկուն նշանակություն եւ իմաստ: Խորքային առումով, Երեւանը բարձրացնում է Նախիջեւանի խնդիրը: Իհարկե խոսքը պարզունակ հավակնության մասին չէ, այլ խնդրի արձանագրման, հայկական գործոնի նշանակալիության ընդգծման այն ֆոնին, որ արձանագրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման անգամանքով:

Խնդիրը միջազգային քաղաքականության մեջ լայն իմաստով հայկական հարցի արդիականացման շոշափելի միտումն է, որը տեղի ունեցող մի շարք էական գործընթացների, այդ թվում նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխության, հայ-ռուսական հարաբերության մեջ հայկական ինքնիշխանության գործոնի շեշտադրման, Արցախի հարցում հայկական հաղթանակի համար համահայկական պատասխանատվության ազդարարման արգասիքն է ու արտացոլումը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 27872 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից