Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


Նունե Եսայանը ոչինչ չթողեց Ռոբերտ Քոչարյանի շնորհակալությունից

Համացանցում բավականին աղմուկ է առաջացրել Հայելիի առաջ հաղորդաշարում երգչուհի Նունե Եսայանի ելույթը, մասնավորապես դրա մի դրվագ, որտեղ նա խոսում է խաղաղության, հայրենիքի, պատերազմի, զինվորների կյանքի, հայրենիքի համար զոհվելու իմաստի մասին: Եսայանի խոսքերի իմաստը հասկանալու փորձերը ըստ երեւույթին դատապարտված են անհաջողության, բայց դրանով հանդերձ նա իր արտահայտած այդ բառակույտով հայտնվում է էլ ավելի անհարմար վիճակում:


Բայց, անհարմար վիճակում է հայտնվում ոչ միայն նա, այլ նաեւ օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի ազատ արձակման համար «աստղերի» հայտարարությունը ստորագրել էր նաեւ Նունե Եսայանը: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի անունից նախօրեին տարածվել էր նաեւ շնորհակալություն՝ ուղղված «աստղերին»: Քոչարյանը նրանց մեծահոգաբար հայտնում էր, որ հարցն իր ճակատագիրը չէ, այլ երկրի, որը հայտնվում է լուրջ ռիսկերի, իսկ ազգային ինքնությունն ու արժեքները՝ կազմաքանդման առաջ:


«Սխալ ճիշտ, քաղաքականություն, ես հեռու եմ, չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանամ, որովհետեւ էնքան կեղտոտ դաշտ ա, երկու հոգի նախագահներ, մեկը մյուսին էս իմն ա, մարդկանց տանում են զոհվում են, ինչի համար, հայրենիքի համար, ինչ հայրենիք…», եթերում խոսում է Նունե Եսայանը:

Նրա խոսքերը գործնականում ունեն Ռոբերտ Քոչարյանի շնորհակալությունը «պատռելու» էֆեկտ, իհարկե փոխաբերական իմաստով: Պատռելու, քանի որ Նունե Եսայանը մեկն է այն աստղերից, որը ստորագրել էր երկրորդ նախագահի ազատության կոչ անող հայտարարության ներքո:

2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Նունե Եսայանին հարցրել էին 10 զոհերի մասին, նա հայտարարել էր, թե՝ ովքեր զոհվել են, պետք է չլինեին այնտեղ: Այդ միտքը տարածում գտավ ժամանակի մամուլում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 23198 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից