Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Մայիս / 2020


Խնջույքի ընթացքում կրակոցներ էր արձակել, իսկ մեքենայի սրահում կրակել ոտքին․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Խնջույքի ընթացքում կրակոցներ էր արձակել, իսկ մեքենայի սրահում կրակել ոտքին․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր առաջ Գողթ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի է մասնակցել։

Այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մասնակիցների նկատմամբ` ապօրինի ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել։ Այնուհետև «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գողթից ուղևորվել է Գառնի։ Ճանապարհին նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր ոտքին։

Կոտայքի ոստիկանների տեղեկություններով՝ նախքան հիվանդանոց տեղափոխվելը ատրճանակը պահել են Գառնի գյուղի գազալցակայանի հարևանությամբ գտնվող շինությունում։ Ատրճանակը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է։ Հայտնաբերվել ու ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Նշանակվել են փորձաքննություններ։ Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 4868 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից