Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Հուլիս / 2020


«ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին... ստում եք». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Սարսափել կարելի է։ Սա մի կեղտոտ կծիկ է, որի մասշտաբները ու հանցակիցների շրջանակը պատկերացնելիս միտքդ կոմայի մեջ է ընկնում... Սա չի կարող արվել միայն բժշկական նեղ անձնակազմով... Այստեղ կան հիվանդանոցի ղեկավարությունը, նախկին կառավարության մեջ առանցքային շրջանակներ, վերազգսյին կազմակերպված խմբավորում, որովհետև երեխաները վաճառվել են արտերկրում։ Կեցցեք, համառ մայրիկներ, կեցցես, Zara Batoyan, որ այս ամենի հետևից գնացիր, դու տարվա լավագույն նախարարն ես ինձ համար' թեկուզ միայն այդ գործի համար։ Ռազմիկ Աբրահամյանը պետք է կենդանի, որպեսզի կծիկը բացվի։ Ես չգիտեմ էլ' նրա ազատության մեջ, թե կալանքի տակ լինելն է դրա ճանապարհը, ու չգիտեմ ինչ վերաբերմունք արտահայտեմ դատավորի այսօրվա որոշման կապակցությամբ...

Մի բան հստակ է' ցանցը պետք է բացահայտվի, դրա անդամները ցմահ ուղարկվեն բանտ։ Ու մահու չափ վախենում ես, որ այդքան հանցագործներ ազատ քայլել են կողքդ, ապրել քո հետ, խմել մայրության, մայրերի, երեխաների կենաց, դժբախտացրել հսրյուրների, միգուցե' հազարներին։ Լավ, այսքան ժամանակ ու տարիներ այս հանցագործություններում թաթախված կամ դրանցից տեղյակ որևէ բժշկի կամ բուժքրոջ խիղճն ու հոգին չտանջե՞ց, որ դրա մասին գոչեր, բարձրաձայներ: ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին... Ստում եք... Սա էլ էի՞ն Սորոսն ու միջազգային ֆոնդերն անում»:

դիտվել է 13429 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից