Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Ապրիլ / 2020


Շոուն պետք է դադարի. Քոչարյանն ու 1921-ի զոհերը

Lragir.am-ը գրում է․ Սանկտ Պետերբուրգ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին Մոսկվայում տարածվել է ռուսական շոու-բիզնեսի հայկական ծագմամբ մարդկանց նամակն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով:


Պաշարված Արցախի ու խլված Արարատի դամոկլյան սրի իրական խնդիրները նենգափոխվում են հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանի հորինված խնդրով: Պիտի արձնագրենք, որ Մոսկովյան հայերի ու Փաշինյանին ընդդիմադիր երեւանյան ընկերների համակարգված գործողությունների հիմքում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման ձգտումն է:


Ստորագրողները երեւի համարում են, որ հենց Քոչարյանի անազատությունն է ստվեր գցում ռուս-հայկական հարաբերությունների վրա, եւ նրա ազատ արձակումը կվերականգնի «հարմոնիան»: Ոչ մեկ, ոչ էլ մյուս պնդումը, մեղմ ասած, ակնհայտ չեն: Առավել եւս նկատի առնելով, որ այս մարդիկ նման նամակներով հանդես չեն եկել ՌԴ պաշտոնական հակահայկական քարոզչության, Ադրբեջանին ռուսական զենքի մեծաքանակ վաճառքի հարցով, որից հետո էլ տեղի ունեցավ 2016 թ. ապրիլյան հարձակումն Արցախի դեմ:

Նամակում զգալի տեղ է հատկացվում Հայաստանի անվտանգությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտությանը: Անվտանգության տակ նրանք թերեւս հասկանում են 1915 թ. ցեղասպանությունից ծվատված ժողովրդին 1920 թ. նոր, արդեն ռուս-թուրքական ագրեսիայի դեմ հանդիման կանգնեցնելը: Անվտանգության տակ նրանք նկատի ունեն Ռուսաստանի առաջարկով ու ռազմական մասնակցությամբ Բաքվի ու Անկարայի կողմից Կարսի, Արարատ լեռան, Նախիջեւանի ու Ղարաբաղի օկուպացիան եւ անեքսիան: Անվտանգությունը նրանց պատկերացմամբ հարյուր հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունն է Աթաթուրքի ու ռուս բոլշեւիկների հորդաների կողմից՝ գործողություններ, որոնք ՄԱԿ-ի 1948թ. Կոնվենցիան որակում է որպես ցեղասպանություն:

Դժվար է մոսկովյան այս հայերին պատկերացնել հայրենակիցների շարքերում, որոնք պահանջում են չեղարկել Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը եւ վերջ տալ հայկական հողերի օկուպացիային, օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել պաշտպանական տեսակետից անփոխարինելի շրջանները եւ այդպիսով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունը: Բայց ոչ, անվտանգությունը միանգամայն այլ բան է՝ Քոչարյանն ազատության մեջ:

Մոսկովյան շոումեն-հայերը, թերեւս ակամա, խրվել են մեծ քաղաքականության մեջ, որն ունի արյունալի պատմական բեքգրաունդ:

Հնարավոր է՝ նրանց ծուղակն է գցել պատմության վատ իմացությունը, եւ անտեղյակությունն այդ պատմությամբ պայմանավորված՝ Հայաստանի հայրենակիցների Ռուսաստանից ստորացված ու կախյալ լինելուց: Ոմանց, թերեւս, բայց ոչ նամակը ստորագրած Մարգարիտա Սիմոնյանին: Մարգարիտայի նախնիները Ռուսաստանի հարավում են գտնվել հայ ժողովրդի հանդեպ Ռուսաստանի տեւական բռնության պայմաններում, որի արմատները հասնում են 1921 եւ 1944 դաժան թվականները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 31097 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից