Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. Վաչագան Սարգսյան

Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց 12 դպրոցական գործող դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն հայտարարությանը, թե նրա հեղինակած այբբենարանի տեղն «աղբամանն է»:


«Ինքը սուտ է խոսում և չի հասկանում, թե ինչ է խոսում: Ավելացնեմ, որ նա նաև տգետ է: Այսքանը: Նա այնքան չկա, որ ես իր մասին խոսեմ»,- ասաց Սարգսյանը՝ հրաժարվելով որևէ այլ բան ասել Ազգային ժողովի «իմքայլական» պատգամավորի ելույթի վերաբերյալ։


Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, խոսելով դասագրքերի բովանդակության մասին, ասել էր.

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»։


Նշենք, որ պատգամավորը 168.am-ի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հրապարակված նյութը, հրապարակել նաև լուսանկարներ՝ կից գրառմամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ցավում եմ, որ տարիներ շարունակ Այբբենարանը հեղինակած անձը որոշել է թիրախավորել ինձ, և ոչ ասածիս բովանդակությունը, ինչը հերթական անգամ վկայում է նրա կարծրատիպային մոտեցումների մասին:

Ցավում եմ, որ իմ քննադատությունն այդպես է ընկալվել: Կարելի էր այս թեմայով բանավիճել և գուցե համագործակցել, բայց ավաղ»։

դիտվել է 13365 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից