Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


«Որքան էլ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին, մի հարցում նրանց հասցեին գնահատանքի ու գովասանքի խոսքեր չասել չեմ կարող». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևի, ոչինչ այնքան ճշգրիտ ու այնպես խորհրդանշորեն չի խտացնում ժամանակը, նրա երազանքները, բարքերն ու արժեքները, որքան այդ ժամանակը խորհրդանշորեն անշարժացրած լուսանկարը:


Առաջին լուսանկարում մի հատված է «Ավանգարդ» թերթի 1968 թ. հոկտեմբերի 19-ի համարից. «Երևան -2018» շա՜տ խորհրդանշական վերնագրով. հետաքրքիր ֆուտուրիստական հոդված: Հոդվածի հրապարակումից չորս օր անց հանդիսավորությամբ բացվելու էր «Երևան 2750» շատրվանային համալիրը` այսօրվա Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի արձան տանող հատվածում: Շատրվանային համալիրի գեղեցկությամբ, ավանդականն ու ժամանակակիցը համադրելու բացառիկ ներդաշնակությամբ ու նրբաճաշակությամբ ազդված, հոդվածագիրը ֆուտուրիստական ժանրում պատկերում էր 2018 թ. Երևանը… Իր վառ երևակայության ու երազանքների Երևանը:

Երկրորդ նկարում Երևանի 2750-ամյակի նույն շատրվանային համալիրն է այսօր` 2019 թ. տարեվերջին: Բայց արդեն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի երևակայության ու ճաշակի շատրվանային համալիրը` մեր ժամանակները, նրա արժեքներն ու բարքերը խտացնող ձևավորմամբ:


Ամանորի միջոցառումների շրջանակում երկու օրից այստեղ կսկսեն գործել «տաղավարներ» ու «հանգստի գոտի: Քաղցը հնարավոր կլինի հագեցնել տարատեսակ տնական բրդուճներ, իսկ ծարավը` «դնջցնող» թան գնելով: Ու այդ ամենը «կախարդական փայտիկով» Երևանի կենտրոն տեղափոխված առավելագույնս բնական, գողտրիկ գյուղական միջավայրում` ծղոտների գրկում…

Ի վերջո, որքան էլ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին, մի հարցում նրանց հասցեին գնահատանքի ու գովասանքի խոսքեր չասել չեմ կարող. ի վերջո, ո՛չ Նիկոլ Փաշինյանը ու ո՛չ էլ Հայկ Մարությանը իրենք իրենց չեն կեղծում. սա է նրանց ժամանակը, սա է նրանց բարքերը, սա է նրանց արժեքներն ու նրանց երազանքը: Սա է «կարգին» մշակույթի նրանց երևակայությունը: Սա է Փաշինյանի իշխանության մշակութային երկու անխախտ հենասյուները` жвачка и жрачка:

Հ. Գ. Երրորդ նկարում Երևանի լուսահոգի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյան է` 1968թ. հոկտեմբերի 22-ին, շատրվանային համալիրի բացումից մեկ օր առաջ: Երանի՜ ձեզ, որ ձեր, իսկ աչքերով չտեսաք, թե ինչ աստիճանի քոչվորավարի է հնարավոր վարվել ձեր երազանքների հետ»:

 

դիտվել է 103135 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից