Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


Նիկոլ Փաշինյանի հեգնանքը Ծառուկյանին. Ինչու է վարչապետը հիշել այդ պատմությունը

Lragir.am-ը գրում է․ Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության ոլորտում ներդրումային աշխուժության մասին խոսելիս հիշել է «գահաժառանգի ներկայացուցիչների» հայտնի պատմությունը:


Նիկոլ Փաշինյանը ասել է, թե ոլորտում ներդրումային աշխուժությունն այնքան է մեծացել, որ շեյխերն են անգամ ուզում ներդրում կատարել Երեւանի կենտրոնում, ու եթե տեղ չգտնվի, ստիպված պետք է տալ հրապարակի տոնածառի տեղը: «Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել, և եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված ՀՀ հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:


Ինչու՞ է նա արել այդ ակնարկը, որն ըստ ամենայնի ուղղված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ այդտեղ եղել է նրա փայատիրական շահագրգռությունը:

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ցանկացել են կառուցել անվճար, բարեգործական հիվանդանոց: Թեեւ, իհարկե, մեկը մյուսին չի հակասում, որովհետեւ հանրության մի մասի համար հիվանդանոցը կարող էր լինել անվճար, իսկ մյուս մասի համար՝ վճարովի: Առավել եւս, որ հետաքրքիր հարց է, թե ինչու՞ հենց կենտրոնում: Խնդիրն այն է, որ բարեգործական լինելու դեպքում, հանրությունը հաստատ կհասներ անգամ «աշխարհի ծայրը», եթե հիվանդանոցը շեյխերը կառուցեին այնտեղ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 27864 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից