Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Հուլիս / 2020


«Ի՞նչ է, պագոններս կընկնեի՞ն, որ ես դուռը բացեի». Նիկոլ Փաշինյանը «ախրանայի» և դստեր «ամենագնացի» մասին

«Պետական պահպանության ծառայության այդ մեքենաներն օրենքով սահմանված պարտադիր գործառույթն իրականացնելու համար են: Տվյալ դեպքում, Մարիամ Փաշինյանի անվտանգությունն ապահովելը պարտադիր է օրենքով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դստեր մեքենայի թեմայի շուրջ ծավալվող քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ մեքենաներից իրենք հրաժարվել չեն կարող:

«Շատ մարդիկ կան, որոնց պետական պահպանությունը պարտադիր է օրենքով. էդ նույնն ա, որ ասեմ ՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատ է ձեռք բերվել, Մարիամ Փաշինյանի համար զրահաբաճկոններ են ձեռք բերվել, ռադիոկապ է ձեռք բերվել և այլն: Այսինքն՝ այդ մեքենաները ձեռք են բերվել օրենքով սահմանված պարտադիր գործառույթ իրականացնելու համար: Եվ այսօրվա օրենքով այդ գործառույթից մենք հրաժարվելու իրավունք չունենք: Ընդ որում, օրենքի դրույթ կա, որտեղ նշված է, որ դա կարող է լինել ժամանակավոր»,- մանրամասնեց նա:

Ըստ Ն. Փաշինյանի՝ Հայաստանում կան մարդիկ, որոնց թվում է «ախրանա» ունենալը կամ «ախրանայով» շրջելը գերագույն հաճույք է: «Ես ուզում եմ նշել, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում, մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված են այդ երևույթի հետ: Իմ ընտանիքի անդամներն իմ առաջ միշտ հարց են դնում, որ էս իրավիճակն իրենց համար մեծ դիսկոմֆորտ է: Եվ դա մեր ընտանեկան պրոբլեմներից համար մեկն է»,- ասաց վարչապետը՝ պատմելով, որ անցած կիրակի իրենց հին ավտոմեքենայով «փախել են» և շրջել Երևան քաղաքում. «Հույս ունեմ, որ ձեզ համար շատ անլուրջ չի թվա, բայց մենք մեր հին մեքենայով 1,5-2 ժամ շրջել ենք Երևանում, և կարծում եմ ՝ քաղաքացիներ կան, որոնք մեզ տեսել են: Բայց այդ մեր արարքը կարող էր մեկնաբանվել նաև օրենքի խախտում»,- նկատեց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեց մեկ ուրիշ դեպք, երբ օրեր առաջ կարդացել է մի վերնագիր, թե մինչև թիկնազորը դուռը չի բացում, Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում: «Ուրեմն ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ. դա պետական պահպանության ծառայության պահանջն է, որը ես նույնպես չգիտեի. իմ հետ էլ է այդպես լինում. պատահում է որոշ ժամանակ կանգառ ենք անում: Լինում է, որ 1 րոպե տևում է, երբ դուռը բացվում է: Ի՞նչ է, թվում է՝ պագոններս կընկնեի՞ն, որ ես դուռը բացեի: Մենք, ուղղակի, մարդկանց աշխատանքը հարգելով, անում ենք այն, ինչ ասում են: Նրանք մեզ նախապես զգուշացնում են, խնդրում են, որ դուռը չբացենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս դեպքի հետ կապված համաքաղաքացիների կողմից սխալ մեկնաբանություններ են հնչում:

դիտվել է 7076 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից