Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


«Պատասխան տալու ժամանակը եկել է». Գևորգ Պապոյան

«Նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ղեկավարությամբ: Միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 5 ,10, 15, 50, 100 երեխայի վաճառել և պատասխանատվություն չկրել, որովհետև միայն հովանավորչության, մեխանիզմների առկայության պարագայում է հնարավոր կատարել այդպիսի գործողություններ և որևէ պատասխանատվություն չկրել». դեկտեմբերի 19-ին ԱԺ ամբոնից հայտարարեց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային բացահայտմանը:

Պատգամավորը հայտարարեց, որ նոր Հայաստանում ոչ միայն նման դեպքեր չեն լինելու, այլև քաղաքական աղբամանը նետված քաղաքական ուժերի գործողություններին տրվելու են իրավական գնահատականներ: «Մարդիկ, ովքեր դիմել են այդ գործողություններին, խորին համոզվածություն են ունեցել, որ երբևէ պատասխանատվություն չեն կրելու: ՀՀ-ն ու հայ ժողովուրդն ապացուցել են, որ Հայաստանն Ադրբեջան չէ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որդուց՝ կնոջը, կամ փեսային, և հետևաբար՝ գալու էր պատասխան տալու ժամանակը, և այդ ժամանակը եկել է»,- ասաց պատգամավորը:

դիտվել է 4259 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից