Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հունիս / 2020


Հայաստանի համար գազի գինը. Նիկոլ Փաշինյանը հայտնի ֆիլմի ոճով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական Վեհաժողովներին: Փաշինյանի պատվիրակության կազմում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանը, ըստ տեղեկության, Սանկտ-Պետերբուրգ է մեկնում ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին: Նա կմասնակցի ԵՏՄ խորհրդի հանձնաժողովի նիստին:


Ի դեպ, այդ առումով կառավարությունից առկա է եւս մեկ ուշագրավ տեղեկություն: Վարչապետ Փաշինյանի որոշմամբ քառօրյա արձակուրդից հետ է կանչվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն արձակուրդում պետք է լիներ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ: Տիգրան Ավինյանն արձակուրդ կմեկնի դեկտեմբերի 23-ին:


Այդ հետկանչը հետաքրքիր է նրանով, որ Ավինյանը կատարելու է վարչապետի պարտականությունը: Պետք է ենթադրել, որ ըստ ամենայնի պլանավորված չի եղել Մհեր Գրիգորյանի՝ վարչապետի հետ գործուղումը շարունակելը եւ նա 20-ին պետք է վերադառնար եւ կկատարեր վարչապետի պարտականությունը: Մհեր Գրիգորյանի՝ վարչապետի հետ գործուղումը նաեւ 20-ից հետո շարունակելն ըստ երեւույթին այսպես ասած չպլանավորված հանգամանք է:

Ի՞նչն է առաջացրել դրա անհրաժեշտությունը: Ըստ ամենայնի, խոսքը տնտեսական կարեւոր քննարկումների մասին է: Կարո՞ղ է հարցը վերաբերել գազի գնին, որի շուրջ ռուսական կողմի հետ գլխավոր բանակցողը Մհեր Գրիգորյանն է, որը նաեւ գազի թեմայով բանակցում է իրանական կողմի հետ: Արդյոք Սանկտ-Պետերբուրգում սպասվում է գազի գնի վերաբերյալ կարեւոր քննարկում, ինչն էլ առաջ է բերել Մհեր Գրիգորյանի հնարավոր է նախապես չպլանավորված մասնակցություն Փաշինյանի սանկտ-պետերբուրգյան այցին:

Ինչպես հայտնի է, հայկական կողմը հայտարարել է, որ գազի գինը մինչեւ ապրիլ չի թանկանա, բանակցությունը շարունակվում է եւ հույս կա, որ կգտնվեն ռեզերվներ, որոնք թույլ կտան չթանկացնել գինը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական կողմը գիտակցում է, որ Հայաստանի համար պետք է լինի գազի այնպիսի գին, որը շահեկան լինի մեր տնտեսության համար:

Իրավիճակն այդ առումով փոքր ինչ հիշեցնում է խորհրդային շրջանի հայտնի ֆիլմի՝ Միմինոյի դրվագը. «եթե նրան հաճելի լինի, ապա ինձ եւս հաճելի կլինի, իսկ եթե ինձ հաճելի լինի, ես քեզ այնպես կտանեմ, որ քեզ նույնպես հաճելի կլինի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 15197 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից