Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Ապրիլ / 2020


Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար


politik.am-ը գրում է. Շռայլությունների և շքեղ կյանքի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն փիլիսոփայությանը չի հետևում, երբ խոսքը գնում է իր ընտանիքի անդամների մասին։ Մենք մեր մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք Փաշինյանի շքեղ ծախսերին, որոնք արվում են պետության հաշվին՝ հանուն Փաշինյանների ընտանիքի։

Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։

Մեքենան առաջին անգամ ֆիքսել էր Նարեկ Սամսոնյանը՝ սեպտեմբերի 16-ին։ Այն ժամանակ հայտնի չէր, որ այն Մարիամ Փաշինյանի համար գործում է, որպես ծառայողական մեքենա, չնայած այն հանգամանքին, որ նա պետական պաշտոն չի զբաղեցնում։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք politik.am կայքում։

 

դիտվել է 15604 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից