Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Դեկտեմբեր / 2021


Բումերանգի էֆեկտ Թուրքիայի համար. հայկական նախագծի ուժը

Թուրքիան արտգործնախարարի, նախագահի մակարդակով հայտարարում է, որ Միացյալ Նահանգներից կպահանջի դուրս գալ Ինջիրլիք ռազմակայանից, եթե շարունակվի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականությունը եւ կիրառվեն պատժամիջոցներ:


Այդ հայտարարությունները հաճախակիացել են Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո, որին զուգահեռ Սենատը քվեարկել էր նաեւ Թուրքիայի հանդեպ պատժամիջոց կիրառելու մասին օրինագիծ, այդպիսի հորդոր ուղղելով Սպիտակ տանը:


ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հայերի ցեղասպանության ճանաչումն անկասկած վկայում է Վաշինգտոն-Անկարա փոխհարաբերության տրանսֆորմացիայի մասին: Դա ամենեւին մեկ օրվա, շաբաթվա եւ անգամ մեկ տասնամյակի հարց չէ, այլ Խորհրդային միության փլուզմամբ սկսված աշխարհակարգային վերափոխման հարց:

Փոխհարաբերության այդ տրանսֆորմացիայում հայկական հարցը ԱՄՆ համար ունի էական, եւ անգամ անփոխարինելի նշանակություն, այն պարզ իմաստով, որ Հայաստանը գործնականում անփոխարինելի գործընկեր է կովկասյան ռեգիոնում: Կովկասում նոր իրավիճակ է արդեն առնվազն քառորդ դար, եւ այդ իրավիճակի «հեղինակը» հայերն են՝ արցախյան շարժման ու պատերազմի ընթացքում տարած հաղթանակով եւ ձեւավորած իրականությամբ, ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետությամբ:

Շահերի եւ մրցակցության բավականին բազմաշերտ ռեգիոնում իրավիճակը այդ իմաստով դարձել է շատ պարզ՝ կամ փոխվում է հետխորհրդային ժամանակաշրջանի ռեգիոնալ ճարտարապետությունը, որը փաստացի կա արդեն ավելի քան քառորդ դար, կամ դրա «գլխավոր շտաբ» դառնում է Հայաստանը:

Նահանգներն աներկբա ընտրել է երկրորդ տարբերակը, եթե չասենք ավելին՝ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ ինտենսիվ աշխատել է այդ տարբերակի թե ձեւավորման, թե ամրացման աջակցման ուղղությամբ: Անկարայի համար դա եղել է առավել քան նկատելի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 12030 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից