Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Դեկտեմբեր / 2022


Ռուբեն Հայրապետյանի անսպասելի հայտարարությունը. բախումը շարունակվու՞մ է

Lragir.am-ը գրում է․ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի աղմկոտ հարցազրույցը դարձավ հանրային զգալի ուշադրության առարկա, դրանում շոշափված ֆուտբոլային եւ այլ ինտրիգային թեմաների բերումով: Ուշադրությունից սակայն դուրս մնաց հարցազրույցի առանցքային դրվագներից մեկը, գուցե տեսարանային արտաքին էֆեկտի բացակայության պատճառով:


Խոսելով հետհեղափոխական իշխանության, դրա փոփոխության, հեղափոխություն-հակահեղափոխություն քննարկումների հետ կապված հարցերի մասին, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե չի ողջունում հակահեղափոխության տարբերակը: Նա, բացասական գնահատելով հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունը, հայտարարել է, թե այդուհանդերձ մերժում է եւս մեկ այդպիսի ճանապարհով էլ նոր իշխանությունը փոխելու տարբերակը կամ մտայնությունը, դա երկրի համար դիտարկելով չարիք եւ կարեւոր համարելով, որ հաջորդ անգամ իշխանափոխությունը Հայաստանում լինի ընտրության ճանապարհով:


Ռուբեն Հայրապետյանի այդ հայտարարությունը, առավել եւս նրա հանդեպ ձեւավորված հանրային վերաբերմունքի պայմաններում, կարող է դիտվել պարզապես ասված խոսք: Իրականում սակայն, այդ խոսքն է հարցազրույցի առանցքային պահը:

Համենայն դեպս, եթե այն համադրենք տարիներ առաջ նրա մեկ այլ աղմուկ հանած հարցազրույցում արտահայտած մտքերի եւ բովանդակության հետ: Խոսքը 2012 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի հայկական Նուվել դԱրմենի ամսագրին տված հարցազրույցի մասին է, Հայաստանի համար ներքաղաքական կարեւոր պահին, որի ֆոնին էլ ծագել էր աղմուկը Հարսնաքարում տեղի ունեցած ողբերգական սպանության շուրջ:

Ռուբեն Հայրապետյանն այդ հարցազրույցում չափազանց կոշտ էր խոսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իշխանությունը վերցնելու նրա մտադրությունների մասին, նրան դիտարկելով այդ ժամանակ ընդդիմադիր եւ քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների թիկունքում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Փոխե՞լ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը տված գնահատականները Ռուբեն Հայրապետյանը: Անշուշտ, հետաքրքիր կլիներ լսել նրա կարծիքն այդ առանչությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 39171 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից