Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Դեկտեմբեր / 2022


ՀՀԿ-ն վերադարձել է. վարչապետն ընտրության առաջ

Lragir.am-ը գրում է․ Ես հասկանում եմ, որ ՀՀԿ ժամանակ ձեզ համար բավականին կոմֆորտ էր, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի Ավագանու նիստի ժամանակ, դիմելով Լույս ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին: Խաժակյանը մինչ այդ հայտարարել էր, որ անգամ ՀՀԿ ժամանակ չէին անջատում ընդդիմադիր պատգամավորների խոսափողերը, երբ նրանք ունենում էին անցանկալի բովանդակությամբ ելույթ: Հայկ Մարությանը դրանից առաջ անջատել էր տվել Լույսի մեկ այլ պատգամավորի խոսափող, ասելով, որ նա շեղվում է թեմայից: Այդ պատգամավորը՝ Թեհմինա Վարդանյանը, Հայկ Մարությանին հիշեցրել էր անցյալն ու ՀՀԿ հետ առնչություններն ու կապերը:


Երեւանի Ավագանու դեկտեմբերի 16-ի նիստին ՀՀԿ-ն փաստորեն վերադարձել է քաղաքապետարան: Թեեւ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ՀՀԿ-ն գործնականում չի էլ հեռացել, համենայն դեպս մարդկանց գլուխներից: Նշանակություն չունի՝ այդ մարդիկ նոր իշխանություն են, հին, թե նոր ընդդիմություն, փորձագետներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ, թե ինչ:

 

Հեղափոխությունից մեկուկես տարի անց ակնառու է մի բան, որ նրանցից գրեթե ոչ ոք, համենայն դեպս ճնշող մեծամասնությունը գործնականում անկարող գտնվեց ապրել առանց ՀՀԿ, կյանք, քննարկում, բանավեճ կառուցել առանց ՀՀԿ, ապրել առանց միմյանց ՀՀԿ հիշեցնելու: Ընդ որում, ՀՀԿ-ն այստեղ պետք է ասոցացնել կամ նույնացնել ընդհանրապես նախկին իշխող համակարգի հետ:

Ու քանի որ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական, ակտիվ կամ պասիվ դերակատարների գերակշռող մեծամասնությունն անկարող գտնվեց առանց այդ համակարգի կամ ՀՀԿ-ի կառուցել նոր կյանք, նոր բանավեճ, նոր օրակարգ ու քննարկում, տեղի ունեցավ որոշակի չբարձրաձայնված կոնսենսուս՝ միմյանց այդպես մեղադրելով հանդերձ հասնել այն բանին, որ ՀՀԿ-ն չհեռանա նաեւ շարքային քաղաքացիների գլխից, որ նրանք էլ չկարողանան ապրել առանց ՀՀԿ կամ առանց նախկին համակարգի, որ սկսեն կասկածել ընդամենը մեկուկես տարի առաջ իրենց իսկ արձանագրած հաղթանակին, ապրեն անընդհատ վախով, որ ինչ որ մեկը այդ հաղթանակը խլելու է իրենց ձեռքից, ապրեն շարունակվող նյարդայնության պայմաններում:

Որովհետեւ գործնականում հանրության այդ հոգեվիճակի մեջ է հասարակական-քաղաքական, անգամ մեդիա-փորձագիտական հանրույթի գերակշռող մասի կենսունակության բանալին:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18614 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից