Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
24 / Սեպտեմբեր / 2020


Հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են. Գոհար Վեզիրյան

Սիրված ու ճանաչված լրագրող Գոհար Վեզիրյանը, ով հայաստանյան ընթերցողների շրջանում համարվում է ամենահամարձակ ու սկզբունքային լրագրողներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նեմեց Ռուբոյի դեմ տասնամյակներ եմ (ենք) պայքարել, և էդ տեսակի վարքաբանական դրսևորումներն ինձ գոնե անակնկալի չեն կարող բերել: Շատ կարճ՝ հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են: Էլի շատ կարճ՝ չեմ հավատում Քոչարյանի Անդոյի պատասխանին, թե Նեմեցն իրա շրջապատը Մարտի 1-ից հետո է ընտրել: Անդրանիկ Քոչարյանը, լինելով Մարտի 1-ի Փաստահավաք խմբի առանցքային դերակատար, ամեն ինչ արել է, որ քաղաքացիական սպանդն իրականացնող օլիգարխների ու նրանց սպասարկող թիկանզորերի ցանկից դուրս մնա Ռուբեն Հայրապետյանի անունը:
Փակագծեր առայժմ չբացեմ: Քոչարյան Անդոյի մասով լիքը գրելիք կա, բայց ժամանակս շատ թանկ եմ գնահատում էդ մասով: Համ էլ բազմաֆրոնտ դավաճաններին կարևորելու անհրաժեշտություն չկա:

Էլի կարճ ՝ բումերանգի էֆեկտն ամենազոր ա: Հա, մեկ էլ՝ որպես գործող իշխանության համակիր, ավելացնեմ՝ Քոչարյանի Անդոն մերթընդմերթ սիրահարվելու խասյաթ ունի: Ի՞նչ կապ կա՝ կհարցնեք: Շատ անուղղակի՝ էսօր Նեմեցին ա ասել թռի, երեկ էլ իր ֆլիրտի օբյեկտին է խոստացել՝ քեզ կօգնեմ, եւ ում ինչ գործով ուզում ես՝ փակել կտամ, դու մենակ գրի:

Երկրում իրողություններ են փոխվել ու հին բառամթերքն էլ տեղին չէ, բայց Անդոն կարող է թարս աճած խիյարի վրա տնգվի, եթե սենց շարունակի:

դիտվել է 11453 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից