Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Օգոստոս / 2020


Նաիրա Զոհրաբյանը` Քիմ Քարդաշյանին շնորհակալություն է հայտնել

Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջոմ գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բրավո Քիմ


Միևնույն է, չարացած, չկայացած ու գազազած ամբոխը երբեք չի ներել ու չի ներելու գեղեցկությունը

Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք: Ինչքան էլ դա ձեզ զայրացնի, Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում:

Քիմը, մինչ քվեարկությունը, իր 158 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել բոլոր սենատորներին, որպեսզի վերջիններս քվեարկեն կողմ: Իսկ էդ 158 միլիոնը էդ նույն սենատորների վերընտրության ժամանակ այդ սենատորներին հաստատ պետք են գալու: Իմ ընկեր սենատորներից մեկն ինձ գրեց, որ Քիմի բանակը բոլորին հատ-հատ զանգում և հորդորում է չտապալել քվեարկությունը:

Այնպես որ, իմ սիրելի հայրենակիցների շատ չարացած մի հատված` էդպես սրտակեղեք մի հայհոյեք էդ կնոջը, եթե շնորհակալություն հայտնելու ուժ ձեր մեջ չեք գտնում:

Ես հասկանում եմ, ես շատ լավ գիտեմ, որ կնոջ գեղեցկությունը, կայացած ու երջանիկ լինելը մեր հայրենակիցների հատուկ մի տեսակի, ընդ որում` նաև տղամարդկանց, հասցնում է հոգեխանգարմունքի:

Մի՚ արեք, հայհոյելով, վիրավորելով, դուք ընդամենը բումերանգի սլաքը ուղղում եք դեպի ձեզ ու ձեր երեխաները:

Միեւնույն է, ինչքան էլ հայհոյեք, Քիմը և մնացած գեղեցիկ կայանք շարունակելու են լինել գեղեցիկ ու շարունակելու են անել իրենց գործը:

Ես ասում եմ` Բրավո Քիմ ու Քիմին եմ ուղարկում Սամվել Մկրտչյանի` անգլոամերիկյան պոեզիայի երկհատորյակը, որի առաջին հրատարակությունը Քիմը ունի»,- գրել է նա:

դիտվել է 5889 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից