Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Վտանգավոր և տագնապալի իրադարձություններ են մեզ սպասվում, լրջագույն փորձությունների միջով ենք անցնելու

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան  էջում գրում է.

««Ռուսաստանն ունի բոլոր լծակները Արցախում պատերազմ թույլ չտալու համար»
Նիկոլ Փաշինյան, 26 հուլիսի 2018թ.:

«Նախկին իշխանությունները դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ են հետապնդում»:

Նիկոլ Փաշինյան, 20 մայիսի, 2019թ.:

Այս երկու հայտարարությունները խորքային վերլուծելու արդյունքում կարելի է հասկանալ, թե Հայաստանի նոր իշխանությունների կողմից ովքեր են մեղավոր և պատասխանատու կարգվելու Արցախում պատերազմի վերսկսման դեպքում հնարավոր տարածքային և մարդկային կորուստների համար:

Չենք մոռանում Նիկոլ Փաշինյանի 2016թ.-ի ապրիլյան պատերազմի առնչությամբ հայտնած դիրքորոշումներն ու գնահատականները:

Ասվածի համատեքստում հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության հետ կապված բոլոր զարգացումների և դրանց հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ նոր իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը:


Հ.Գ. Վտանգավոր և տագնապալի իրադարձություններ են մեզ սպասում, լրջագույն փորձությունների միջով ենք անցնելու, որից մենք ազգովի պետք է դուրս գանք մաքրված և առավել ուժեղացած:

Այլընտրանքը պետության և պետականության կործանումն է:

Աստված մեզ պահապան . .»։

դիտվել է 10514 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից