Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Ռոբերտ Քոչարյանի անկեղծ ափսոսանքը. ինչպես հանձնվեց նա

Lragir.am-ը գրում է․ Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտահայտում է միտք, թե ցավալի է, որ իր նախագահության առնչությամբ մեղադրանքներ են հնչում ոչ այն հարցերի համար, որոնց համար իրապես արժանի է քննադատության եւ կարող է քննադատվել:


Ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը, երբ խոսում է իրեն քննադատելու հիմքերի մասին, որոնք նրա կարծիքով մնում են հանրային ուշադրությունից դուրս: Գուցե Ռոբերտ Քոչարյանն օգնի՞ հանրությանը, ցույց տալով, կոնկրետ ասելով, թե ինչի համար է ինքն արժանի քննադատության:


Հնարավոր է անել իհարկե տարբեր ենթադրություններ, դիտարկել տարբեր հարցեր ու գործեր, թե ներքին, թե արտաքին, թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգային հողի վրա:

Խոշոր հաշվով սակայն, Ռոբերտ Քոչարյանն ըստ ամենայնի ակնարկում է այն, որ ինքը քննադատության է արժանի իշխանությունից ՀՀԿ-ն հեռացնելու հարցում մինչեւ վերջ չգնալու, հետեւողական չլինելու համար: Իսկ այդպիսի մտադրություն եւ անգամ քայլեր Ռոբերտ Քոչարյանը կատարել է: Նախ, նա չեզոքացրեց ՀՀԿ բացարձակ իշխանությունը եւ ձեւավորեց կոալիցիոն մեծամասնություն՝ ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, որտեղ իհարկե ՀՀԿ-ն գերական էր, սակայն չուներ 50+1 ձայն:

Հետո Ռոբերտ Քոչարյանը 2007-08 թվականներին մոտ նախաձեռնեց ԲՀԿ ձեւավորումը, որի նպատակն էր խորհրդարանի ընտրությանը հաղթել ՀՀԿ-ին եւ վերցնել խորհրդարանի մեծամասնությունը: Մի կողմից դա իշխանության պահպանման պլանն էր, մյուս կողմից իհարկե Քոչարյանը շատ լավ էր հասկանում, որ այդպիսով կարող է անել հանրահաճ քայլ, նկատի ունենալով նաեւ այն, որ ստեղծման առաջին տարվա ընթացքում Բարգավաճ Հայաստանն ուներ իրապես մեծ վարկանիշ, հանրային համակրանք՝ Գագիկ Ծառուկյանի թե նյութական, թե ժողովրդական ոոշակի խարիզմայի շնորհիվ: Իսկ 2008 թվականի նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը դիտարկում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

Վարդան Օսկանյանն անկասկած ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի հավանության շրջանառության մեջ դրեց «երկրորդ սերնդի բարեփոխումների» օրակարգը, հայտարարելով, որ այդ բարեփոխումները պետք է «ցավոտ լինեն էլիտայի համար», ոչ թե հանրության:

Սակայն Սերժ Սարգսյանին հաջողվեց խափանել այդ օրակարգն ու քաղաքական ծրագրերը, կամ պարզապես հաղթել իշխանության համար պայքարը՝ Ռուսաստանի օգնությամբ, 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը կոտրելով ԲՀԿ-ՀՅԴ դիմադրությունը, որ շարունակվեց մինչեւ կեսօր: Կեսօրից հետո դրության տերը ՀՀԿ-ն էր, իսկ հետո Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀԿ գրասենյակ նրանց առաջին բացարձակ հաղթանակը շնորհավորելու համար:

Հետո տեղի ունեցան 2008 թվականի արդեն հայտնի զարգացումները, որոնք շարունակություն են, պարզապես էական այլ հանգամանքների «ներմուծմամբ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 31266 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից