Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Ինչ բիզնեսներ ունի Արայիկ Հարությունյանը

ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր ունեցվածքին: Նրա հայտարարագրած գումարը եղել է 100 միլիոնից ավելի:

«Ի դեպ, սկսել եմ մշակել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները քննարկում էին ազատագրված տարածքները վերադարձնելու հարցը`1997 թվականին: Եկամուտիս մեծ մասը ստանում եմ գյուղմթերքի մշակումով և վերամշակումով: Հող մշակել եմ ազատագրված տարածքներում: Մշակում եմ մինչև այսօր, ինչի համար անչափ հպարտ եմ»,- նշեց նա:


Բանախոսը ընդգծեց, որ ավելի ուշ կներկայացնի, թե ինչ բիզնեսներ ու բաժնեմասեր ունի. «Իմ հայտարարագրումներն ամբողջովին համապատասխանում են իրականությանը, քանի որ ստելու ոչինչ չունեմ: Նախկինում էլ Արցախի համար լավ եմ վաստակել»:

Հարությունյանը պատմեց, որ իր հողատարածքները Աղդամի Ակնա թաղամասում են, որը իրենք ականազերծել ու սկսել են մշակել այն ժամանակ, երբ ՀՀ իշխանություները քննարկում էին ազատագրված տարածքները հանձնելու տարբերակը. «Իմ ներդրումները եղել են ազատագրված տարածքներում, մինչև այժմ էլ շարունակում եմ շենացնել այդ տարածքները: Իսկ ինձ քննադատողները գույք են դիզել արտասահմանում»:

դիտվել է 5635 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից