Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Դեկտեմբեր / 2022


Նոր դավաճանություն ՀՀԿ-ում. Ալեն Սիմոնյանը գաղտնիք է բացել

Lragir.am-ը գրում է․ Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում խոսելով Սահմանադրական դատարանի դատավորներին առնչվող վաղ կենսաթոշակի օրինագծի եւ ՍԴ դատավորների կազմի փոփոխության մասին, հայտարարություն է արել 2018 թվականի հոկտեմբերի 2-ի վերաբերյալ: Նա նշել է նույնիսկ, որ գաղտնիք է բացում: Ըստ Սիմոնյանի, դրանից մի քանի օր առաջ հրավիրված է եղել ԱԺ բակում տեղի ունեցող միջոցառմանը:


«Այնտեղ ՀՀԿ այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, իսկ հիմա դուք եք մեզ թերագնահատում: Կտեսնեք, մի քանի օր անց ինչ կլինի: Ես նույնիսկ կարող եմ անուններ տալ: Ես անկեղծ ասած չհասկացա ինչի մասին էր խոսքը, և տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ կատարվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր ՀՀ-ում», հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

 

Ազգային Ժողովի փոխնախագահը հավանաբար փորձել է ակնարկել այն մասին, որ պետք չէ թերագնահատել ՍԴ կազմը եւ նախկին իշխող համակարգի առնչությունը: Միեւնույն ժամանակ, նա շոշափել է մի հարց, որից հնարավոր է ՍԴ առնչությամբ անել լիովին հակառակ եզրահանգում:

Ալեն Սիմոնյանը փաստորեն խոսել է ՀՀԿ շարքում դավաճանության մասին: Որովհետեւ, եթե 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ծրագրված էր հարված հեղափոխությանը, ապա այդ հարվածը պետք էր պահել գաղտնի՝ նոր իշխանությանը որեւէ կերպ գլխի չգցելու համար: Ստացվում է, որ ՀՀԿ-ական երկու պատգամավոր մոտեցել են Ալեն Սիմոնյանին եւ մի քանի օր առաջ հայտնել ծրագրվող հարվածի մասին: Պետք է ենթադրել, որ Ալեն Սիմոնյանն էլ այդ տեղեկությունը հասցնելու էր թիմի առաջնորդին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եթե իհարկե վարչապետն արդեն իսկ չուներ ծրագրվող քայլի մասին համապատասխան տեղեկություն եւ հանգիստ չէր սպասում այդ քայլին, հակահարվածը հասցնելու համար: Դա էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ այն ժամանակ փաստացի մեծամասնություն ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները քվեարկեցին մի օրինագծի օգտին, որը փաստորեն արգելակելու էր վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանը ցրելու հնարավորությունը:

Ստացվեց լիովին հակառակը՝ հոկտեմբերի 2-ի իրադարձություններն էլ ավելի արագացրին խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություն անցկացնելու գործընթացը: Ըստ այդմ, ՀՀԿ պատգամավորները փաստորեն «դավաճանել» են, այնպես, ինչպես ներկայում ՀՀԿ-ից կամ մերձ շրջանակներից շատերը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին են մեղադրում դավաճանության համար, որ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 45613 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից