Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Մեր չծնված տղային էլ հետ չենք բերի. ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչները, ովքեր պատրաստվում էին հերթական ուրախությունը դիմավորել, հայտնվել են անելանելի վիճակում։ Գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում Ծովակ գյուղի բնակիչ՝ հղիության վերջին շրջանում գտնվող 32-ամյա Ինետա Գալստյանին Վարդենիսի ծննդատուն են տեղափոխել, որտեղ հանդիպել են անմարդկային վերաբերմունքի, բժիշկների ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի, ինչն էլ հանգեցրել է դժբախտության. նրանց տղա երեխան, որը ընտանիքի 4-րդ զավակն էր լինելու 3 աղջիկներից հետո, մահացել է։


Shamshyan.com-ի հետ զրույցում Ի. Գալստյանի հարազատներն ասում էին. «Բոլորս ուրախությամբ սպասում էինք 4-րդ զավակի լույս աշխարհ գալուն, որը տղա էր լինելու, սակայն այդպես չեղավ։ Մենք գոհ ենք Մարտունու ծննդատան ողջ բուժանձնակազմից՝ հանձինս բժիշկներ Գոռ Շաբոյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սեդրակ Սահակյանի, Լյովա Գասպարյանի, ինչպես նաև մյուս բուժաշխատողների ու նույնիսկ սանիտարների, ովքեր արդեն 1 օր է, պայքարում են մոր կյանքի համար։ Մենք խոնարհվում ենք բժիշկների առջև, քանի որ հենց նրանց շնորհիվ մոր կյանքը փրկվեց։ Ողջ գիշեր ծննդատանը՝ բժիշկներից ու սանիտարներից բռնած, հիվանդի կողքից տեղ չէին գնում։ Բառերով չէ, որ պետք է ներկայացնենք Մարտունու ծննդատան ողջ բուժանձնակազմի վերաբերմունքն ու հոգատարությունը՝ հանձինս Գոռ Շաբոյանի, սակայն նույնը չենք կարող ասել Վարդենիսի ծննդատան մասին»։

Ի. Գալստյանի ամուսինն էլ՝ Հրայր Խուրշուդյանը, ասում էր. «7-8 տարի է, սպասել ենք արու զավակի, ու մեծ ոգևորությամբ էինք սպասում, բայց ի՞նչ իմանայինք, որ Վարդենիսի բժիշկների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կկորցնենք մեր տղա երեխային։ Բայց գոնե Մարտունու ծննդատան բժիշկների շնորհիվ կնոջս կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։


Էրեբունու բուժանձնակազմից էլ եկել են ու իրենց հսկողությամբ ռեանիմոբիլով տեղափոխելու են Երևան։ Մեր չծնված տղային էլ հետ չենք բերի, բայց ուզում ենք, որ մեղավորները, ովքեր միանաշանակ Վարդենիսի բժիշկներն են, պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում մեր նման ընտանիքներ էն վիշտը չապրեն, որ հիմա մենք ենք ապրում։ Ո՞վ է տեսել՝ մի քանի օրում Վարդենիսի հիվանդանցի բժիշկների անփութության հետևանքով 3 ընտանիքներ իրենց հղի կանանց տեղափոխեն Մարտունու ծննդատուն, որտեղի բժիշկների շնորհիվ էլ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մենք պահանջում ենք, որպեսզի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու պատասխանատու մարմինները հետևություններ անեն ու, վերջապես, Վարդենիսի հիվանդանոցում կարգուկանոն հաստատվի»։

Կայքը հայտնում է, որ այս պահին Երևանից Մարտունու ծննդատուն է ժամանել Էրեբունու բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը, որը պետք է քիչ հետո կնոջը տեղափոխի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կնոջ հարազատներն էլ պահանջում են, որպեսզի առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հետևողականության արդյունքում Վարդենիսի ծննդատունը սկսի աշխատել այնպես, ինչպես Մարտունու ծննդատունն է աշխատում՝ պրոֆեսիոնալ ու հոգատար մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուրին։

դիտվել է 91612 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից