Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Ատոմակայանում աշխատավարձերի բարձրացում չի սպասվում․ միջին աշխատավարձը 360 հազար դրամ է

Այս տարվա ընթացքում աշխատողների աշխատավարձերի 10-20 %-ով բարձրացում է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Ատոմային էլեկտրակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։

«Աշխատավարձերի բարձրացումով պայմանավորված՝ նախկին 300 հազար դրամի փոխարեն հիմա մեզ մոտ միջին աշխատավարձը 360 հազար դրամ է։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ իր աշխատավարձն իրեն բավարարում է, պետք չէ բարձրացնել, ես չեմ հավատա, դրա համար նորմալ երևույթ է, որ բողոքում են»,- ասաց տնօրենը՝ անդրադառնալով աշխատավարձերի վերաբերյալ աշխատողների բողոքներին։


Նրա խոսքով՝ աշխատավարձերը բարձրացել են օպտիմալացման և այլ միջոցների հաշվին․ «Այսօր ատոմակայանի ֆոնդը գերազանցում է սակագնային միջոցներով նախատեսված աշխատավարձի ֆոնդը։ Ատոմակայանն իր դրամական հոսքերի կառավարման շնորհիվ առաջացած լրացուցիչ եկամուտներից վերավճարում է այդ լրացուցիչ աշխատավարձերը»,- նշեց նա։


Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են աշխատավարձերը ցածր՝ ատոմակայանի ներկայացուցիչը նշեց․ «Աշխատավարձերը, միգուցե, ավելի ցածր են ռուսական կայանների աշխատավարձերից։ Այսօր մենք շահագործում ենք 2 բլոկանի ատոմակայան, անձնակազմը նախատեսված է 2 բլոկի համար, բայց աշխատում է մեկ բլոկը, եթե աշխատեր երկրորդ բլոկը, ապա 60-80 անձով կավելանար ներկայիս 1655 հոգանոց անձնակազմին։ Էներգոհամակարգում ամենաբարձր ատոմային էլեկտրակայանի աշխատավարձերն են, մնացած բոլոր էներգոհամակարգի ընկերություններում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է»,- ասաց նա։

դիտվել է 4007 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից