Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Հուլիս / 2020


Որպես` ծխել սիրող

Հրանտ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տղերք ջան:

Ես և իմ ծխամորճս` արդեն երկար տարիներ է ինչ միասին, ամենուր ենք ներկա,սուրճն առանց ծխի հոտի չեմ պատկերացնում,իսկ սուրճ հաճախ եմ խմում օրվա ընթացքում`հատկապես աշխատելիս:Ծխամորճս միշտ ձեռքիս մեջ է, կողքս է,հետս է`այն պատրաստված է բնական, կախնու չորացված արմատից: Ծխամորճիս մեջ լիցքավորվող և այրվող թութունը` մի քանի տարբեր լավագույն որակի թութունների փունջ է ,այն միշտ շատ անուշ ու բուրավետ է:Երբեմն` անգամ չծխող մարդկանց է հաճելի լինում այդ ծխի անուշահոտը:
Ես իսկապես ծխելը սիրում եմ,ծխում եմ հաճույքով, դա իմ ճաշակն ու կամքն է,որը բոլորիս մոտ կարող էլ լինել շատ տարբեր:
Խնդրում եմ հարգեք և հաշվի առեք մարդկանց ճաշակն ու կամքը,որը շատ սեփական է, անհատական է:
Իհարկե լավ է չծխելը`բայց դուք սկսում եք սխալ մեկնարկով,արգելքով և անպատվելով:
Նախ` հարկավոր է, սպորտային ակումբներն ու լողավազաններն ավելացնել ամենուր,դրանք դարձնել սովորական մահկանացուների համար շատ մատչելի:
Արդեն 30 տարուց ավել է, ինչ անտերության են մատնված,նախկին ''Դինամո'', ''Հրազդան'' լողավազանները,որոնք կարող էին ծառայել սպորտին,մարդկանց առողջ ապրելակերպին:
Թե քաղաքներում, թե գյուղական միջավայրում` հարկավոր է ակտիվացնել սպորտային կյանքն ու պրոֆիլակտիկ միջոցառնումները,որպեսզի եկող սերնդին հնարավորինս շատ հեռու պահենք,բոլոր տեսակի, ոչ այնքան առողջարար սովորույթներից:
Մեզ, ծխել սիրողներիս, խնդրում եմ հաշվի առեք` ցանկացած հակածխախոտային արգելքներ սահմանելիս:
Ցանկացած փարիզյան ռեստորան ու սրճարան երկու մասից է բաղկացած,ծխողների և ոչ:
Մի փորձեք լինել`Հռոպի Պապից ավելի կաթոլիկ:

դիտվել է 8349 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից