Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Ինչպես են ոստիկանները ձերբակալում ՊԵԿ պաշտոնատար անձանց․ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձանց ձերբակալման տեսանյութը։

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։


Ավելի վաղ հայտնել ենք, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։ Մասնավորապես, նրանք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2019 թվականի ընթացքում մի շարք անձանց կողմից արտերկրից Հայաստան ներկրված տարբեր ապրանքների նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չեն իրականացրել՝ պետության շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ կատարելու դիմաց տարբեր անձանցից պարբերաբար ստացել են 200-ից 350 դոլար կաշառք։

 

դիտվել է 41402 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից