Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Օգոստոս / 2020


Հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են

 Այսօր խորհրդարանում «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին.

«Եղե՞լ են դեպքեր, որ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ զորակոչվել են բանակ, հետո ինչ-որ խնդիրներ են առաջացել, նոր հայտնաբերվել է, որ այսինչ սուբյեկտը չպետք է ծառայի»։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխնախարարը նշեց, որ հիվանդ մարդուն բանակ զորակոչելու դեպքեր եղել են:

«Միանշանակ նման դեպքեր եղել են, բազմաթիվ քրեական գործեր կան, նաև դատապարտված անձինք կան, որ պատիժը կրում են հիմա։ Կախված պատճառա-հետևանքային կապից, ես հիմա չեմ կարող կոնկրետ թվեր նշել։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը քաղաքացիական մարմին է իրականում, ու այս տարի մենք նորամուծություն արեցինք և առողջապահության նախարարության ներկայացուցիչն էր գլխավորում։ Նախորդ տարիներին հանրապետության զինկոմն էր գլխավորում։ Այն կառավարության որոշմամբ ստեղծվող մարմին է, այսինքն՝ կարգապահական կանոնագիրքը կարող է տարածվել նրանց վրա այնքանով, ինչքան նրանք զինծառայողներ են։ Իրականում դա ավելի շատ նախաքննության, քննչական մարմինների խնդիրն է, քան կարգապահական կանոնագրքի, քանի որ դա բացառապես զինծառայողներին է վերաբերում։ Այսինքն՝ համակարգի քաղաքացիական ծառայողները ՊՆ-ի այս օրենքի սուբյեկտ չեն հանդիսանում»,-ասաց նա։

 

դիտվել է 8831 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից