Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


ՀՖՖ նախագահի համար կպայքարեն Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը. «Փյունիկ»-ի կողմից առաջադրված թեկնածուն մերժվել է

ՀՖՖ նախագահի համար կպայքարեն Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը. «Փյունիկ»-ի կողմից առաջադրված թեկնածուն մերժվել է
19:39 • 06.12.19

ՍՊՈՐՏ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց Ֆեդերադիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։

ՀՖՖ 34 անդամ կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող՝ համարվել 24-ը՝ 16 տեղի համար:

Նախագահի տեղի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրությանը համապատասխանում է երեքի թեկնածությանը:

Այսպիսով, ՀՖՖ նախագահի թեկնածության համար կպայաքարեն «ԱՆԻ» ֆուտբոլային ակումբի կողմից որպես թեկնածու առաջադրված Խորեն Հովհաննիսյանը, «Ուրարտու» և «Վան» ֆուտբոլային ակումբների կողմից առաջադրված՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կողմից առաջադրված Թովմաս Գրիգորյանը:

ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, սակայն վերջինիս թեկնածությունը չի ընդունվել: Պատճառաբանվել է, որ նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը: Բանն այն է, որ նրա ինքնակենսագրականում ֆուտբոլային գործունեության հատվածում ներկայացված է եղել նրա՝ Կիպրոսում ծավալած գործունեությունը: ՀՖՖ-ն դիմել է Կիպրոս՝ հաստատելու համար այդ փաստը, սակայն Կիպրոսի ֆեդերացիայից ստացել են փաստաթուղթ առ այն, որ տվյալ անձը որևէ կերպ Կիպրոսի ՀՖՖ հովանու ներքո ֆուտբոլային գործունեություն չի ծավալել:

Թեպետ այսօր փաստաթուղթ է ներկայացվել, որտեղ նշվել է, որ նա ծավալել է ֆուտբոլային գործունեություն Կիպրոսի ռուսալեզու ակումբում, ՀՖՖ-ն հիմք է ընդունել Կիպրոսի ֆեդերացիայից ստացած գրությունը:

դիտվել է 5316 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից