Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Արցախի հարցում ՀՀ դիրքորոշումների հստակեցումն ու կարծրացումը ողջունելի է. Արմեն Այվազյան

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի և դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործոց պատասխանատուների տարածած հայտարարությունները վկայում են այն մասին, որ բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի գրանցվել և տեսանելի ապագայում չի էլ գրանցվելու։ Ինչպես և կարելի էր ակնկալել, կողմերը մնում են տրամագծորեն հակառակ դիրքերում։ Հետևաբար, բանակցային սեղանի շուրջ Արցախն ու ազատագրված տարածքները «հանձնելու» մասին հների խոսակցություններն անհեթեթ են ու ժամանակավրեպ։

Թեև մնալով հին իշխանությունների մոտեցումների ընդհանուր ծիրի ներքո, Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը, բարեբախտաբար, Արցախի հարցում որդեգրել է ավելի հստակ ու զգալիորեն ավելի կոշտ դիրքորոշում։ Գոհունակաթյամբ պետք է նկատել, որ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացրած դրույթներում զիջողական ելևեջներն իսպառ բացակայում են։ Ընդհակառակը, փաստաթուղթն իր ողջ բովանդակությամբ, բառապաշարով ու ոճով, բայց հատկապես 2-րդ և 3-րդ կետերում գրեթե անթաքույց հասկացնում է Ադրբեջանին ու միջազգային միջնորդներին, որ հայկական կողմից զիջումներ չեն լինելու, ներառյալ ամենակենսական՝ տարածքային հարցում։ Այս առումով ուշագրավ է 3-րդ կետում եղած հետևյալ նախադասությունը. «Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»։ Փաստաթուղթն ուշադիր ընթերցող դիվանագետների համար դժվար չի լինելու կռահել, որ խոսքը վերաբերում է ներկա «անվտանգության գծերին», այն է՝ սահմաններին։

Կարդանք նշված կետերն ամբողջությամբ.

«ԵՐԿՐՈՐԴ. Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։
Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

եՐՐՈՐԴ․ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ»։

Վեցերորդ կետում էլ, մասնավորապես, ընդգծված է. «Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի»: Այս մասին միջազգային բարձր ատյաններում մշտապես հայտարարելը նույնպես անչափ կարևոր է, որովհետև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը (որն առաջիկա տասնամյակներին փոփոխության չի ենթարկվելու) սկզբունքորեն բավարար է սթաթուս-քվոյից մեկ միլիմետր նահանջ թույլ չտալու և համաշխարհային հանրության առջև մեր այդ դիրքորոշումն արդարացնելու համար։

ՀՀ ԱԳՆ-ի այս դիրքորոշումն իր եզակի հստակությամբ ու արդարացված կարծրությամբ ողջունելի է։ Այդուամենայնիվ, պետք է մշակել բեկումնային և ռազմավարական առումով առավել համապարփակ միջազգային իրավական լուծումներ, որոնք դուրս կբերեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր հորիզոնների։

Ցավոք, Արցախյան հիմնախնդրի նկատմամբ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ նշմարվող դրական տեղաշարժը դեռևս չի ուղեկցվում ներքին քաղաքական հարցերում ազգային ամուր դիրքորոշումներ ու ռազմավարություն որդեգրելու անհրաժեշտ քայլերով։ Այս անհամապատասխանությունը վաղ թե ուշ պետք է վերացվի՝ որքան շուտ, այնքան լավ։

ՀՂՈՒՄՆԵՐ.
ՀՀ արտգործնախարարի դեկտեմբերի 5-ի ելույթը անգլերեն բնագրով՝ https://armenpress.am/eng/news/997820.html

ՀՀ արտգործնախարարի դեկտեմբերի 5-ի ելույթը հայերեն թարգմանությամբ՝ https://www.mfa.am/…/sp…/2019/12/05/fm_remarks_osce_26/9996…

Ադրբեջանի ԱԳՆ դեկտեմբերի 4-ի տարածած փաստաթուղթը՝ https://www.aysor.am/…/%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%…/1636331

դիտվել է 6562 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից