Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Մտավորականները, մշակութային գործիչներն ու հայտնի այլ հյուրեր հավաքվել էին Սոնա Վանին շնորհավորելու

Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակին այս տարի արժանացել է Սոնա Վանը իր «Լիբրետո անապատի համար» ստեղծագործության համար։ Մեկ շաբաթ այնտեղ անցկացնելով՝ բանաստեղծուհին հասցրել է մասնակցել մի քանի գիտաժողովների, հանրությանն ու լրատվամիջոցներին ներկայացրել պոեզիայի մասին իր բանախոսությունները, ինչպես նաև պաշտոնական մի շարք հանդիպումներ ունեցել մշակութային և քաղաքական անվանի գործիչների հետ, ովքեր ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից։ «Չինաստանյան այս խոշոր իրադարձության մասնակից լինելը մեծ կարևորություն ունեցավ, որովհետև աշխարհի տարբեր անկյուններից մշակութային և մեդիա գործիչներ հանդիպում են՝ ներկայացնելով իրենց երկիրը, իրենց աշխատանքն ու ծրագրերը։ Սոնա Վանի մրցանակն ունեցավ ոչ միայն անձնական կարևորություն, այլ նաև ազգային նշանակություն։ Պատկերացրեք՝ հազարավոր հանդիսատեսի ներկայությամբ նա ստացավ այդ պարգևն ու աշխարհի հետ խոսեց Հայոց Ցեաղսպանության դառը իրողության մասին։ Մրցանակի վրա էլ այդ փորագրումը կա, թե ինչպես է Սոնա Վանի շնորհիվ աշխարհն իմանում հայության համար ամենածանր տարիների պատմությունը։ Պետք է նշեմ, որ մենք կրկին հրավիրված ենք Չինաստան արդեն հաջորդ տարի՝ 2020 թվականին, նմանատիպ ևս մեկ կարևոր իրադարձության մասնակից լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց լրագրող, Հորիզոն հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը, ով ուղեկցում էր Սոնա Վանին և որպես մեդիագործիչ հրավիրված էր Չինաստան՝ մասնակցելու փառատոնին։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

դիտվել է 3691 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից