Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Հոկտեմբեր / 2020


«Սոնա Վանը Հայոց լեզվի այսօրվա թագուհին է». Տիգրան Մանսուրյան

Օրերս hանրապետության մտավորականները, մշակութային գործիչներն ու հայտնի մարդիկ հավաքվել էին՝ շնորհավորելու բանաստեղծ, հասարակական գործիչ Սոնա Վանի՝ Չինաստանում ստացած պոեզիայի բարձրագույն միջազգային մրցանակն ու նոր ժողովածույի հրատարակումը։ Իր մտերիմների ու ընկերների հետ այս հանդիպման ընթացքում Սոնա Վանը կիսվեց չինաստանյան այցի տպավորություններով՝ առանձին դրվագներով ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու բարձրակարգ ընդունելության հետաքրքիր դրվագները։

Նշենք, որ Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակին այս տարի արժանացել է Սոնա Վանը իր «Լիբրետո անապատի համար» ստեղծագործության համար։ Մեկ շաբաթ այնտեղ անցկացնելով՝ բանաստեղծուհին հասցրել է մասնակցել մի քանի գիտաժողովների, հանրությանն ու լրատվամիջոցներին ներկայացրել պոեզիայի մասին իր բանախոսությունները, ինչպես նաև պաշտոնական մի շարք հանդիպումներ ունեցել մշակութային և քաղաքական անվանի գործիչների հետ, ովքեր ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից։ «Չինաստանյան այս խոշոր իրադարձության մասնակից լինելը մեծ կարևորություն ունեցավ, որովհետև աշխարհի տարբեր անկյուններից մշակութային և մեդիա գործիչներ հանդիպում են՝ ներկայացնելով իրենց երկիրը, իրենց աշխատանքն ու ծրագրերը։ Սոնա Վանի մրցանակն ունեցավ ոչ միայն անձնական կարևորություն, այլ նաև ազգային նշանակություն։ Պատկերացրեք՝ հազարավոր հանդիսատեսի ներկայությամբ նա ստացավ այդ պարգևն ու աշխարհի հետ խոսեց Հայոց Ցեաղսպանության դառը իրողության մասին։ Մրցանակի վրա էլ այդ փորագրումը կա, թե ինչպես է Սոնա Վանի շնորհիվ աշխարհն իմանում հայության համար ամենածանր տարիների պատմությունը։ Պետք է նշեմ, որ մենք կրկին հրավիրված ենք Չինաստան արդեն հաջորդ տարի՝ 2020 թվականին, նմանատիպ ևս մեկ կարևոր իրադարձության մասնակից լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց լրագրող, Հորիզոն հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը, ով ուղեկցում էր Սոնա Վանին և որպես մեդիագործիչ հրավիրված էր Չինաստան՝ մասնակցելու փառատոնին։

Երևանյան հատուկ երեկոյի ընթացքում էլ բանաստեղծուհին պատմեց այս ամենի մասին՝ հավելելով, որ իր համար բարձրագույն պատիվ է նաև այդ հաղթանակը տոնել հարազատ ու մտերիմ միջավայրում՝ մայրաքաղաքում՝ շրջապատված ամենամտերիմ մարդկանցով։

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով ևս ներկա էր այդ երեկոյին, բարձր գնահատելով Սոնա Վանի գործունեությունն ու ստեղծագործությունները, մեզ հետ զրույցում նշեց։

«Սոնան Հայոց լեզվի այսօրվա թագուհին է։ Իր պոեզիան և հզոր անցյալի հիմքի վրա է, և մեծ ապագա խոստացող։ Շատ սիրում եմ իրեն և իր ամբողջ գրականությունը»։

Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը, առանձնակի կարևորությամբ շեշտեց Սոնա Վանի պոեզիայի խորությունն ու բանաստեղծուհու մարդկային բարձր որակները։

«Կինոյում կան օսկարակիրներ, իսկ պոեզիայում՝ չգիտեմ ինչ կա, որովհետև լավագույն պոեզիան արդեն իսկ այնքան մեծ մրցանակ է, որ ամեն մի մրցանակ փոքր է այն պոեզիայի դեմ, որ ստեղծել է Սոնան։ Եվ, ինչն է կարևոր ինձ համար՝ Սոնան, լինելով մեծ պոետ, շատ պայծառ, պարզ մարդ է։ Այսինքն՝ իսկական արվեստագետները միշտ պարզ ու պայծառ են լինում։ Դա ինձ ամենահետաքրքրող բանն է աշխարհում, և ամենամեծ գնահատականն է, որ ես կարող եմ տալ մարդուն՝ մեծ պոեզիա, խորը մտքեր, խորը փիլիսոթայություն և ազատ, անկախ պարզություն։ Բոլորս երջանիկ ենք, որովհետև Չինաստանի նման մեծ երկրի մրցանակը Հայաստանին՝ պարզ է, թե ինչ արժեք ունի»,-նշում է Հարություն Խաչատրյանը։


Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանն էլ, ծանոթ լինելով Սոնա Վանի մտքերին ու գործունեությանը, շեշտում է.
«Սոնան ոնց որ իմ կեսը լինի, իմ կրկնօրինակը։ Հպարտ եմ, որ Չինաստանում Սոնայի նման հայուհին արժանանում է բարձրագույն պարգևի իր բանաստեղծությունների համար։ Գիտեք՝ Սոնայի միջոցով իմ հայ գենը, տեսակն եմ կարևորում, արժևորում։ Ես շնորհակալ եմ, այս օրերին, երբ ես հաճախ հիասթափվում եմ մեր գենից, Սոնան ամեն ինչ բերում տեղն է դնում, ասում՝ չէ, մի հիասթափվիր, մենք լավն ենք, մենք կարգին գեն ունենք։ Ես շնորհակալ եմ Սոնային»։


Երեկոյին իրենց երաժշտական կատարումներով հրավիրված էին երգչուհի Աննա Խաչատրյաննու ԴԵՏՔ բոյբենդը։

 

 

դիտվել է 11168 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից