Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Շեյխ եւ մատ. Ծառուկյանի վերջին պարտիան

Lragir.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի շուրջ հասունացած կամազային բոլոլան, որտեղ ընդդիմադիր դրոշակակրի դերում էր Լուսավոր Հայաստանը, կտրուկ վերածվել է Ծառուկյան-Մարության շեյխամարտի կամ շեյխմատային մրցավեճի, որն ընթանում է բլից ռեժիմում:


Ընդամենը 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում կողմերը արդեն մի քանի քայլ են արել միմյանց դեմ՝ Ծառուկյանը մեղադրել է քաղաքապետին, իր գործընկեր շեյխին կամ շեյխերին նեղացնելու եւ ներդրումային տրամադրությունը գցելու համար, քաղաքապետ Մարությանը պատասխանել է, հետո պատասխանել է Ծառուկյանը, Մարությանը պատրաստվում է դրան պատասխանել:

Որքա՞ն կշարունակվի շեյխմատային այդ մրցավեճը, քանի՞ քայլ կլինի կամ քանի պարտիա, եւ ո՞վ է շեյխ տալու եւ մատ հայտարարելու ի վերջո:

Գագիկ Ծառուկյանն իր ուրույն հաշիվն ունի իհարկե Երեւանի քաղաքապետարանի առնչությամբ, բայց միեւնույն ժամանակ նրա պայքարը միայն քաղաքապետարանի ուղղությամբ չէ, այլ նաեւ ընդդիմության: Հայաստանում ընդդիմության դաշտում ուժեղ մրցակցություն է առաջատար դիրքի համար: Թեեւ հաջորդ ընտրությանը կա մոտ չորս տարի ժամանակ, սակայն պայքարը բավական թեժ է, առավել եւս, որ դրա մասնակիցները հոգու խորքում ունեն որոշակի ակնկալիք, թե կարող է լինել արտահերթ ընտրություն:

Մյուս կողմից, հեղափոխությունից հետո քաղաքական մյուս ուժերի բաժնետոմսերն այնպես են արժեզրկվել, որ շատ թե քիչ մրցունակությունը վերգտնելու համար չորս տարին կարող է լինել նույնիսկ քիչ ժամանակ:

Գագիկ Ծառուկայնն այդ առումով ունի առանձնահատուկ դիրք, քանի որ նա հեղափոխության արդյունքում մնացել է նախկին համակարգի մերժման եւ հեղափոխության հաղթանակի արանքում: Ծառուկյանի գործն այդ առումով ավելի բարդ է, քան օրինակ մերժված ուժերինը: Նրանք առավել ազատ ու անկաշկանդ են օրինակ բողոքական կամ դժգոհ նոր ընտրազանգված ձեւավորելու գործում եւ կարող են բացել շատ մեծ արագություն: ԲՀԿ նախագահի համար դա անելը շատ բարդ է, որովհետեւ մի կողմից չի կարող հավակնել հեղափոխության ձայնին, մյուս կողմից չի կարող անկաշկանդ աշխատել բողոքական ընտրազանգվածի ուղղությամբ, քանի որ դա անելու համար նա պետք է պարզապես անցնի գիծն ու ստանձնի «մերժվելու» համարձակությունը:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ դիրքում էլ Ծառուկյանը ունենալու է ավելի վաղ ու ավելի համարձակ «մերժված» ուժերի հետ մրցակցության խնդիր, բոլոր առումներով: Որովհետեւ Ծառուկյանի քաղաքական գործնականում միակ մրցակցային առավելությունը՝ ֆինանսա-տնտեսական գործոնը, մշտապես կախված է եղել իշխանությունից, թե նախկինում, թե այժմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 34011 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից