Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Օգոստոս / 2021


Մեհրիբան Ալիեւայի երազանքը. օգնություն Հայաստանից

Lragir.am-ը գրում է․ «Երազում եմ Ղարաբաղում ընկնդրել մեր մուղամը», oրերս ասել էր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, որը կարծես թե Ադրբեջանի առաջին դեմք դառնալու ճանապարհին է:


Մեհրիբան Ալիեւայի գրառումը վրդովմունք էր առաջացրել հայկական կողմում, թեեւ արժե ուշադրություն դարձնել նրա արտահայտության տողատակերի վրա:

Փաստացի, Մեհրիբան Ալիեւան ադրբեջանցի ժողովրդին առաջարկում է երազել Ղարաբաղի մասին: Տարբերությունը՝ ամուսնու արդեն մոտ երկու տասնամյակի առաջարկի համեմատ, զգալի է: Իլհամ Ալիեւը մոտ երկու տասնամյակ ադրբեջանցիներին առաջարկում էր «արշավել», պատրաստվել հաղթողական պատերազմի, ատել հայերին, ուղիղ իմաստով հավակնել Ղարաբաղին:

Մեհրիբան Ալիեւան առաջարկում է «երազել», որի տողատակում ուղիղ հավակնություններից հրաժարվելու ենթագիտակցական մղումն է՝ «ղարաբաղյան մուղամի» քողի տակ:

Երազելն, ինչպես ասում են, առողջությանը վնաս չէ: Բայց այստեղ նաեւ բավական պրակտիկ իրողություն է, որովհետեւ ուղիղ հավակնությունը վնաս է թե ադրբեջանցիների, թե այդ երկրի իշխանության առողջությանը: Ի դեպ, այդ առողջության վնասի սպառնալիքն է նաեւ, որ Ադրբեջանի իշխող համակարգին մղում է ներքին փոփոխության գործընթացի:

Արցախի հանդեպ հաղթողական հավակնության քաղաքականության ֆիասկոն ու փակուղին է, որ Ադրբեջանին դրել է այդ քաղաքականությունից որեւէ կերպ նահանջելու հրամայականի առաջ՝ պատին հերթական անգամ չբախվելու համար: Որովհետեւ իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է այն մասին, որ հայկական բանակի պատին հերթական անգամ բախվելու դեպքում Ադրբեջանին չի մնա Լելե Թեփեն, այլ հակառակը՝ Ադրբեջանից գուցե միայն «Լելե Թեփե մնա»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18420 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից