Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Սեպտեմբեր / 2020


«Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում». Շարմազանով

Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ալեքսանդր Գրիբոյեդովը հայ-ռուսական իրական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշներից մեկն է։


Անուրանալի է նրա դերը, թե Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման եւ թե Պարսկաստանից հայ ժողովրդի վերադարձ -ներգաղթը Մայր Հայաստան կազմակերպման գործում։

Հ.Գ.Այն, որ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկելն ու ապամոնտաժելը վանդալիզմ եւ հիմարություն է՝ անհերքելի է։

Բայց վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երեւում է՝ արձանի վրա կամիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաեւ գրառում։

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»

դիտվել է 3480 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից