Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


Գաղտնի պլանն ու բացահայտ պայմանագիր Հայաստանի դեմ

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի դեմ հարձակման թուրքական գլխավոր շտաբի գաղտնի պլանի մասին արտահոսքը, որը Nordic Monitor-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթը հրապարակել էր օրերս, առիթ է թերեւս հիշելու ավելի վաղ՝ արցախյան պատերազմի տարիներին առնչվող մի տեղեկատվություն, որի վերաբերյալ հրապարակայնորեն բավական հաճախ էր խոսում Դավիթ Շահնազարյանը:


Ըստ այդ խոսակցության, երբ 1992 թվականին Թուրքիան ունեցել է Հայաստանի դեմ ռազմական գործողության մտադրություն՝ Ադրբեջանին աջակցելու համար, ԱՄՆ շատ բարձրաստիճան մի պաշտոնյա Անկարային զգուշացրել է, թե այդ դեպքում կարող են գործ ունենալ ռուսների հետ: Իսկ եթե մենք ռուսների հետ պայմանավորվե՞նք, հարցրել է Թուրքիան: Այդ դեպքում գործ կունենաք մեզ հետ, պատասխանել են Վաշինգտոնից:

Պատմու՞մ է, կամ կպատմի՞ Դավիթ Շահնազարյանն այդ պատմությունն այժմ, հաշվի առնելով հեղափոխությունից հետո նրա քաղաքական դիրքավորումը:

Բանն այն է, որ թուրքական գաղտնի պլանի վերաբերյալ արտահոսքը հերթական անգամ որոշակիորեն աշխուժացնում է Հայաստանի համար Ռուսաստանի ռազմական «անփոխարինելիության» հանգամանքը, որը փաստորեն հերքվում է 1992-ի պատմությամբ:

«Անփոխարինելիության» տրամաբանությունը Հայաստանում գործնականում արգելափակում է աշխարհաքաղաքական, ռեգիոնալ ռազմա-քաղաքական հարցերի, դրանցում Հայաստանի տեղի, դերի, սուբյեկտության մասին խորքային քննարկումների հնարավորությունը: Այն, ինչ թերեւս ակնկալում են այն ուժերը կամ սուբյեկտները, որոնց համար ներկայում կա մի գերխնդիր՝ պահել եւ պահպանել ռեգիոնալ անվտանգության այն համակարգը, որը փաստացի կառուցված է ռուս-թուրքական 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի բազայի վրա: Իսկ այդ պայմանագիրը Հայաստանի սուբյեկտության չեզոքացման պայմանագիր է:

Մենք խոսում ենք հարձակման գաղտնի պլանի մասին, երբ փաստացի կա Հայաստանի չեզոքացման բացահայտ պայմանագիր, որը չունի ուժ, բայց ունի ռուս-թուրքական երկկողմ ճանաչում:

Հայաստանը չեղարկել է այդ պայմանագիրը արցախյան հաղթանակով, եւ դրա ամեն մի հաջորդ օր փաստացի ամրագրում է նոր իրավիճակը եւ ռազմա-քաղաքական անվտանգային նոր համակարգը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 42137 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից