Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


Ով է ծուղակը գցել քաղաքապետ Հայկ Մարությանին

Lragir.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին ֆեյսբուքյան լայվով փորձել է հերքել քաղաքապետարանի աղբատար Կամազների նվիրաբերման հետ կապված աղմկոտ պատմության կոռուպցիոն կասկածները: Ստացվել է դա քաղաքապետի մոտ, թե ոչ, կորոշի դրա յուրաքանչյուր ունկնդիր:


Հայկ Մարությանը կրկին պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը Կամազ չի նվիրել քաղաքին: Այդ պնդումը վկայում է, որ Հայկ Մարությանը թերեւս չի հասկացել կամ պատկերացրել պատմության մեջ ամենագլխավորը: Իսկ ամենագլխավորը կոռուպցիոն ռիսկը չէ: Ի վերջո, Մարությանը Կամազները չի դրել իր գրպանը, թեեւ կոռուպցիան միայն «գրպանով» պայմանավորված մեխանիզմ չէ:

 

Հարցն այն է, որ կոռուպցիան խոշոր հաշվով կարող է դիտարկվել հետեւանք: Հետեւանք այն անջրպետի, որ առաջանում է կառավարող ուժի եւ հանրության միջեւ: Երբ այդ անջրպետն առաջանում է, կառավարող ուժը հայտնվում է կամ իշխանությունը թողնելու, կամ հանրային հենարանից կոռուպցիոն հենարանի վրա տեղափոխվելու գայթակղության առաջ: Իսկ դա չափազանց բարդ իրավիճակ է, անկանխատեսելի իրավիճակ, ինչպիսի անկեղծ մղումներ ու հավատ էլ չունենա դրա առաջ հայտնված կառավարող ուժը կամ դրա որեւէ ներկայացուցիչ:

Գուցե լինի չափազանց դաժան համեմատություն, բայց կոռուպցիոն մեխանիզմը «շմոլ գազի» նման է՝ խեղդում է առանց զգացնել տալու: Իսկ «գազի արտահոսքի» աղբյուրն էլ դառնում է հանրության միջեւ առաջացող վստահության անջրպետը, որի գլխավոր պատճառ է դառնում սուտը, կեղծիքը, անճշտությունը, բառախաղը կամ թղթախաղը՝ «թղթերով ամեն ինչ կարգին» է տրամաբանությամբ:

Քաղաքացիները կհամոզվեն, որ կոռուպցիա գուցե եւ չկար: Գուցե ժամանակի ընթացքում աղմուկը մարի, թեկուզ որեւէ այլ առիթով, բայց նստվածքը կմնա՝ թե ինչու՞ է քաղաքապետարանը թաքուն կամ գաղտնի պահել, ինչու՞ չի բարձրաձանել նվիրաբերման փաստն ու նվիրատուների անունները հենց սկզբից, ինչու՞ է բացատրություններ սկսել տալ հետո, երբ բարձրացել է աղմուկը, կամ ինչու՞ է բացատրություններ տալիս էլ եղել ոչ համոզիչ կամ խիստ համառ՝ օրինակ օդիոզ սեփականատերերից մեկի առնչությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 25415 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից