Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


Ձերբազատվում են փորձառու մասնագետներից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվել ՀՀ քաղավիացիայի խնդիրների մասին՝ նշելով այն խնդիրները, որոնք գնալով խորանում են այս ոլորտում իշխանափոխությունից հետո։

Թերթի՝ ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ իսկապես այստեղ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։


Ավելի ստույգ՝ նրանցից ձերբազատվելու հանգամանքով: Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղավիացիայի կոմիտեից դուրս են եկել ոլորտի մի շարք լուրջ գիտակներ:

Մասնավորաբար, «կլասիկ» պատգամավորի խոսքերով, «սիրուն աղջկա» «թեթև ձեռքով» իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանը, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, որը պատասխանատու էր ավիացիոն անվտանգության վերահսկման համար:

Եթե այս ամենին հավելենք, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ տեխնիկական անսարքությունների հետ կապված խնդիրներով պայմանավորված, մի շարք թռիչքներ հետաձգվել են կամ չեղարկվել, հասկանալի է դառնում, որ հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9301 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից