Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


20 «Կամազ» ավտոմեքենա Երևանին նվիրել է Գագիկ Խաչատրյանը

Տևական ժամանակ է, որ չեն մարում խոսակցություններն այն մասին, որ Երևանի Քաղաքապետարանին նվիրատվություններ են կատարվում: Գաղտնի էր պահվում նվիրատուների ցանկը, ինչն ավելի էր խորացնում կասկածներն այն մասին, որ այդ նվիրատվություններն արվում են ինչ-որ բանի դիմաց:


Երևանի ավագանու ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին հրապարակել նվիրատուների ցանկը՝ կասկած հայտնելով, որ նրանք կառուցապատողներ են, որոնք Երևանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ նվիրելով՝ շինթույլտվություն են ստացել:

Նոյեմբերի 26-ի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ չի հիշում նվիրատուների անունները, այսօր, սակայն, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախ՝ իր ֆեյսբուքյան էջում, ապա՝ նաև հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակեց նրանց մի մասի անունները:

«Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն ու անհատներն են. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան (2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 ֆուրգոն), «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ (10 հատ աղբատար MK-1541-14, ԳԱԶ), 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50): Մեկ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 է նվիրել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 հատ ԿամԱԶ 65115-773962-50»,-գրել էր Հակոբ Կարապետյանը:


Եվ ահա, ի հավելումն այս ցանկի՝ 168.am-ի տեղեկություններով՝ 20 «Կամազ» ավտոմեքենա նվիրել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը՝ իր Պուշկին-Տերյան խաչմերուկում կառուցվող հյուրանոցի հարկերի ավելացման շինթույլտվության դիմաց:

 

դիտվել է 11695 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից