Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Աշոտ Կարապետյանի մահվան վայրից տեսանյութ է հրապարակվել

Պյատիգորսկում քրեական գործ է հարուցվել գարեջրատանը կենցաղային գազի պայթյունի փաստով, որի հետեւանքով 2 մարդ է մահացել:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Պայթյունը որոտացել է «Սյուրպրիզ» գարեջրային մասնավոր ընկերության տարածքում: Այն գտնվում է հետեւյալ հասցեով՝ քաղաք Պյատիգորսկ, Նովիյ շրջան, Մարշալ Ժուկովի փողոց, 54:

Նախնական տվյալներով՝ մահացածները աշխատել են այդ ձեռնարկությունում:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպքի հետեւանքով մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը

Քրեական գործ է հարուցվել «աշխատանքային պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով:

Միեւնույն ժամանակ, Պյատիգորսկի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մահացածները «զբաղված են եղել արտադրությամբ», եւ որ գարեջրատունը չպետք է միացված լիներ գազային ցանցերին:

Այժմ դեպքի վայրում քննիչներ, ԱԻՆ աշխատակիցներ եւ ոստիկաններ են աշխատում: Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

դիտվել է 79791 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից