Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Օգոստոս / 2020


Ցեղասպանության ճանաչումը հասավ Սպիտակ Տուն

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Կոլումբիա դաշնային շրջանը ընդունել է հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:


Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 49-ը՝ բացառությամբ Միսսիսիպի նահանգի: Փաստացի, այսպես ասած տեղային մակարդակում տեղի է ունենում ճանաչման 50-րդ ակտը, որը հատկանշական է նրանով, որ ընդհուպ մոտենում է Սպիտակ տանը: Բանն այն է, որ Կոլումբիա դաշնային շրջանը ներառում է մայրաքաղաք Վաշինգտոնը, որտեղ էլ գտնվում է Սպիտակ տունը: Վաշինգտոնում է գտնվում նաեւ ԱՄՆ Կոնգրեսը, ընդհանրապես Կոլումբիա դաշնային շրջանում է ԱՄՆ կենտրոնական իշխանությունը:

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը շաբաթներ առաջ ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւ, ինչը աննախադեպ իրողություն էր քաղաքական առումով: Միաժամանակ, դրանից օրեր անց՝ Էրդողանի ԱՄՆ այցի արդյունքում չեղարկվեց Սենատում համանման բանաձեւի առաջմղման գործընթացը: Հետագայում այն չեղարկող, բանաձեւի ընթացակարգի հանդեպ վետո կիրառած սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել էր, որ դա արել է Սպիտակ տան՝ վարչակազմի խնդրանքով:

Սենատում բանաձեւի արգելափակմանը փաստորեն հաջորդում է Կոլումբիա Դաշնային շրջանի մակարդակով ճանաչումը, որը նահանգ չէ, միաժամանակ իհարկե վարչակազմն էլ չէ: Կոլումբիա դաշնային շրջանը նահանգային իշխանությունների եւ կենտրոնական իշխանության այսպես ասած հատման կետ է, Սպիտակ տան շեմ կամ նախադուռ:

Ինչ արժեք կամ նշանակություն ունի քաղաքական այդ խորհրդանշականությունը, միարժեք ասելն անշուշտ բարդ է, բայց կասկածից վեր է, որ հայկական հարցն ԱՄՆ քաղաքական շրջանառության մեջ գտնվում է նոր մակարդակի վրա: Կանցնի՞ այն Սպիտակ տան շեմը տեսանելի ապագայում: Այստեղ անշուշտ առանցքային նշանակություն ունի այն, թե այդ իրավիճակը ինչ հեռանկար է պարունակում Հայաստանի համար: Այն Թուրքիային մղելու՞ է Հայաստանի հետ հարաբերության մասին խորհելու, կամ փոխելու՞ է Թուրքիայի վարքագիծը Արցախի հարցում, Ալիեւին ստիպելով վերջնականապես հրաժարվել պատերազմի վրա խաղալու «հույսից»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18003 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից