Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Ողբերգական վթար Տավուշում. 3 վիրավորներից Mercedes-ի վարորդի եղբայրը հիվանդանոցում մահացել է (ֆոտո)

Տավուշի մարզում, նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:15-ի սահմաններում Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 42-ամյա Արտակ Սարգսյանի վարած Nissan Bluebird Sylphy 43 NN 334 համարանիշի եւ 50-ամյա Մայիս Այդինյանի վարած Mercedes մակնիշի 33 PՏ 969 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Ա. Սարգսյանը, Մ. Այդինյանը, վերջինիս ուղեւոր, Երեւանի բնակիչ, 45-ամյա Նիկոլայ Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:


Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու մահացած ուղեւորը հարազատ եղբայրներ են: Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների եւ քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

դիտվել է 8878 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից