Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


Մոսկվայից զգուշացում Սերժ Սարգսյանին. նշանային ձերբակալություն

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանում ձերբակալվել է Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, որը Հայաստանի նախկին իշխող համակարգի նշանային օդիոզ դեմքերից էր, աղմկոտ մի շարք պատմությունների մասնակից: Լեւոն Սարգսյանին ձերբակալել են ռուսական Զելենոգրադ քաղաքում: Ըստ Հայաստանի իրավապահների հաղորդագրության, ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ջանքով:


Ալրաղացի Լյովին մեղադրում են Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակումը կազմակերպելու համար:

Լեւոն Սարգսյանի անունը շրջանառվել է նաեւ մարտիմեկյան դեպքերի համատեքստում: Լեւոն Սարգսյանի անունը կար օրինակ հայտնի ցուցակում, որ կազմել էր փաստահավաք խումբը: Այնտեղ օլիգարխների անուններ էին, որոնց թիկնազորերը մասնակցել են մարտիմեկյան գործողություններին՝ ստանալով զենք եւ իրավապահների հանդերձանք:

Իհարկե այդ ցուցակում եղել են նաեւ անուններ, որոնց կրողները ներկայում քաղաքականության եւ բիզնեսի մեջ են, ու բավականին հանգիստ՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, կարծես թե հանգիստ է Մհեր Սեդրակյանը: Ցուցակում եղել են այլ անուններ: Գագիկ Ծառուկյանն օրինակ հերքել է, թե ինքը մասնակցություն է ունեցել այդ ամենին եւ նույնիսկ հայտարարել, թե իրեն դրա համար մեղադրանք ներկայացնելը անբարոյություն է:

Այդ ցուցակի հետ կապված ինչ ունի քննությունը, հայտնի չէ, գոնե առայժմ:

Կարո՞ղ է արդյոք Ալրաղացի Լյովի ձերբակալությունը այդ առումով նոր շրջադարձ կամ էջ լինել մարտիմեկյան գործում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 86421 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից