Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
11 / Հուլիս / 2020


Շմոլ գազից մահացած ընտանիքի հայրը Հայաստանում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն Հայաստան է վերադարձել Արման Մարգարյանը՝ հայրը չորս երեխաների, որոնք իրենց տատիկի հետ թունավորվել էին շմոլ գազից: Այսօր ընտանիքի հինգ անդամների հոգեհանգիստն է, թաղման արարողությունը կլինի վաղը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նշենք, որ Նոր Հաճնում ողբերգական դեպքը գրանցվել է նոյեմբերի 16-ին. չորս երեխաներն ու նրանց տատիկը հայտնաբերվել են մահացած: 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը գտնվել են իրենց բնակարանում. երեխաներից երկուսը լոգարանում են եղել, երկուսն՝ անկողնում:


Երեխաների հայրն Ուկրաինայում է եղել, երբ լսել է ընտանիքի հինգ անդամների մահվան մասին: Շտապելով վերադառնալ Հայաստան՝ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս խախտել է միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրությունը, որի համար նրան պահել են օդակայանի հատուկ պահման վայրում մինչեւ այս գործով դատական ակտի կայացումը: Դատական գործընթացն արագացվել է ՀՀ իշխանությունների միջամտությամբ, որի արդյունքում Արման Մարգարյանը հնարավորություն է ստացել վերջին հրաժեշտը տալ իր մորն ու զավակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11850 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից