Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
11 / Հուլիս / 2020


Երկու պատերազմ. Փաշինյանը մեկնում է Փարիզ

Lragir.am-ը գրում է ․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան: Մինչ նա Զոհրաբ Մնացականյանի հետ խոսում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայրենական մեծ պատերազմ էր նաեւ հայերի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Արցախից, որ մեկնի Փարիզ: Նույն օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելից վերադարձավ Արցախ եւ ճանապարհին՝ Գորիսում, հանդիպեց Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը Փարիզ մեկնելուց առաջ հանդիպեց Լավրովին:


Փաշինյանը մասնակցելու է Փարիզում կայանալիք Խաղաղության կոնֆերանսին՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներին: Դրա արդյունքները վաղուց են վիճարկվում, որի վերջին վկայությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Փաստացի, կոնգրեսականները ճանաչել են, որ հետպատերազմյան Թուրքիան կառուցվել է ավտոխտոն ժողովուրդների արյան ու սեփականության վրա:

Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշինքի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վարքի «շնորհիվ» այդ արդյունքները ողբերգական դարձան: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունն իր կառավարությանն առաջարկել է ճանաչել Արցախի անկախությունը: Լորդ Արա Դարզին էլ Մեծ Բրիտանիայի խորհրդարանին է կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Փաշինյանը Փարիզում կարող է ներկայացնել հայերի պահանջներն Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 23152 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից