Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Ողբերգական վթար «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում. կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Անդրանիկ Խ.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արթուր Ս.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ռաֆիկ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Արթուր Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն ուղևոր Ռոման Պ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, այնուհետև՝ տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:


Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Անդրանիկ Խ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

դիտվել է 9654 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից