Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։ «Արայիկը Նիկոլի համար Վանեցյան, Օսիպյան չէ, նա նրա «սմերտնիկն» է, ու ոչ մի գնով Նիկոլը նրան չի հանձնի, բայց ոնց երեւում է` ՀՅԴ-ն ու «կից» ուժերը ձեռ չեն քաշելու, այդ իսկ պատճառով թիմում արդեն պատրաստություններ են տեսնում` Արայիկի տեղը զբաղեցնելու։

Ամենաակտիվն Արարատ Միրզոյան-Վահան Կոստանյան-Հովհաննես Հովհաննիսյան տրիադան է, որ ցանկանում է նախարար դարձնել Հովհաննես Հովհաննիսյանին։ Թվացյալ ցուցադրում են, թե պաշտպանում են Արայիկին, իրականում շատ նուրբ բզբզում են։


Մյուս խումբը սորոսականներն են. սրանք էլ «բրթում» են փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ Արայիկն այդ ամենը հասկանում է ու դրանից ավելի վատ է զգում, քան «անդաստիարակ» ՀՅԴ-ից, չնայած իր թեւը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, նույնպես ձեռները ծալած չի նստել, անում է ամեն ինչ, որ հանկարծ Արայիկը հրաժարական չտա․ չմոռանանք, որ Արսենին նախարար է բերել Արայիկը»:

ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հարցին, թե հրաժարականի դեպքում նախարարի հավանական թեկնածուներից մեկը ի՞նքն է, ասաց. «Արայիկ Հարությունյանի թեման ընդհանրապես չի քննարկվում. պետք չէ նման հարցադրում անել»: Ասում են` երբեք մի ասա՝ երբեք։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Հարությունյանի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող` անգամ հեռավոր օրակարգում»:

Բայց չէ որ ձեր թիմն ասել է` ժողովրդի կարծիքը ձեզ համար ամենակարեւորն է։ «Ժողովուրդն իր կամքն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի ընտրություններին, որի հիմքով ձեւավորվել է կառավարություն: Ես չեմ կարծում, որ բողոքավորները ողջ ժողովուրդն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7712 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից