Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Փրկարարների վրա զենք պահած դատավորը ԱԱԾ նախկին տնօրենի քրոջ ամուսինն է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի միջադեպի գործը նյութերի նախապատրաստման փուլում ուղարկվել է ՀՔԾ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները եւ ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա:


Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Mazda-ի վարորդը հենց դատավոր Արթուր Ավագյանն է եղել, որը ոստիկանություն ներկայանալով՝ ասել է, որ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, բայց դրանով ինքը ոչ մեկին չի սպառնացել:

«Ժողովուրդ» օրաթերթի լուրերով՝ իօրավապահներն իրազեկում են ուղարկել ԲԴԽ, որպեսզի ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին եւս ներգրավեն քննության մեջ, եթե քրեական գործ հարուցվի Կոտայքի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, ճշտել էր, որ Ա. Ավագյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն էլ դատավոր Ավագյանի քավորն է:
Ավագյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց՝ ԲԴԽ-ի հորդորին հետեւելով՝ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6463 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից