Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Օգոստոս / 2020


Երեւանից նոր կոշտ ուղերձ Բաքու եւ Անկարա. ռուս-թուրքական պայմանագրի ավարտը

Yelaket.am—ը գրում է․ Հայաստանն իր սահմաններում տեղի ունեցած իրողությունների հարցում չի դիմել ՀԱՊԿ-ին, այլապես ՀԱՊԿ գործառույթը կկիրառվեր, Երեւանում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինը կարծես թե կատարում է Հայաստանում ՌԴ ոչ պաշտոնական դեսպանի պարտականություն, պարբերաբար այցելելով Հայաստան, Արցախ, եւ անելով տարբեր, հաճախ՝ իրարամերժ արտահայտություններ:

Նրա հայտարարությունը մի կողմից այն մասին է, որ ՀԱՊԿ-ին մեղադրել կամ նախատել պետք չէ՝ Հայաստանը թող դիմի, կառույցն էլ կարձագանքի, հետեւաբար մեղավորը Հայաստանն է, որ չի դիմում: Մյուս կողմից, Երեւանում Զատուլինի հայտարարությունը հատկանշական է Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի ֆոնին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների պանթուրքիստական հավակնությունների վերահաստատման ֆոնին:

Դրանք իհարկե չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին, եւ Բաքվի հայտարարություններին փաստորեն հետեւում է Երեւանից երկու հատկանշական հայտարարություն: Մի քանի օր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի այցի ընթացքում հայտարարեց, որ կրկնապատկվում է ՌԴ ռազմակայանի կրակային հզորությունը, իսկ Հայաստանում ՀԱՊԿ Խվ շրջանակում էլ Զատուլինն է հայտարարում, որ Հայաստանի դիմելու դեպքում գործի կդրվի ՀԱՊԿ գործառույթը:

Ըստ ամենայնի, օրերս Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը Մոսկվայի համար ունեցել է անբավարար արդյունք: Բանն այն է, որ ռազմակայանի հզորության կրկնապատկման մասին հայտարարությունը հնչել է հենց Բաքվում ԱՊՀ նախարարների հավաքի նախօրեին: Շոյգուն Երեւանից մեկնեց Բաքու: Այդ հավաքի օրն Ադրբեջանը կրակել էր Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:

Մոսկվան ըստ երեւույթին զգացել է Բաքվին եւս մեկ կոշտ ուղերձ հղելու անհրաժեշտություն:

Հասկանալի է, որ ՀԱՊԿ գործառույթի մասին խոսելով, Զատուլինն իհարկե խոսում է պարզապես Ռուսաստանի մասին: Կհասկանա՞ն Բաքվում: Գուցե կհասկանան: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք կազդվեն:

Այստեղ իհարկե էական է այն, թե Մոսկվայի ուղերձներն ինչպես է ընկալում կամ գնահատում Անկարան, կամ ավելի շուտ՝ Ադրբեջանն ու՞մ ձեռքին է ավելի շատ գործիք՝ Ռուսաստանի ձեռքին թուրքերի՞ն զսպելու հարցում, թե՞ հակառակը՝ թուրքերի ձեռքին գործիք է ռուսների դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 90367 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից