Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Զատուլինը՝ Տավուշի ուղղությամբ կրակոցների մասին

Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկել են 13 հարց: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակոցներին, Զատուլինի խոսքով, եթե Հայաստանը անհրաժեշտություն տեսնի այդ հարցը դնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև, դրա իրավունքն ունի: «Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ճիշտ է համարում քննարկման դնել Ադրբեջանի կողմից հայկական սահմանների դեմ կրակոցները, կարող է անել, բայց ես չեմ լսել այն մասին, որ Հայաստանը նման հարցով դիմի ՀԱՊԿ-ին: Դուք այս հարցը տալիս եք, իսկ Հայաստանն այս հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին»:
Նա նշեց, որ Արցախի մասով իրականությունը տարբեր կերպ է ընկալվում. «Արցախը Հայաստան է և վերջ», այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտում ելույթի ժամանակ: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» ֆորումում իր ելույթի ընթացքում, իմ ներկայությամբ, հայտարարեց, որ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»: Իրականությունն ամեն մարդ մի ձև է ընկալում»:

դիտվել է 3291 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից