Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Մայիս / 2020


Ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ հարցերը Հայաստանին

Lragir.am-ը գրում է․ Նոյեմբերի 4-ին Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակությանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ խոսվել է երկկողմ հաջող գործակցության մասին, որ իրականացվում է տարիներ շարունակ, այդ թվում կոնկրետ գործերի բացահայտման առումով: Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Գրիգորյանն ասել էր, որ Ամուլսարի գործում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առաջացնում են նոր ուղղությամբ քննության անհրաժեշտություն, կհարցաքննվեն լիբանանյան ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները: Ըստ Գրիգորյանի, հարցեր են առաջացել ՇՄԱԳ հետ կապված:

Ինչպես հայտնի է, «դիլեմաներից» մեկն էլ այն էր, թե արդյոք անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, ինչը կարող է էապես նոր իրավիճակ ստեղծել Ամուլսարի շուրջ, առավել եւս պահանջել եւս մի քանի ամիս: Դրանից առաջ կառավարության վերջին արձանագրումն այն է, որ Հայաստանը ներկայում չունի Ամուլսարի հանքի շահագործում թույլ չտալու իրավական հիմք:

Կարո՞ղ է այդ հիմքն առաջանալ այն նոր ուղղությամբ քննությամբ, որի մասին հայտարարել էր Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետն ընդունել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ չկա խոսք այն մասին, որ շոշափվել է Ամուլսարի հարցը: Միաժամանակ, հանդիպման հիմնական թեման, դատելով պաշտոնական հաղորդագրության բովանդակությունից, եղել է տնտեսությունը:

Հայտնի է, որ Ամուլսարի հարցում ԱՄՆ հետաքրքրությունը բաց ներկայացվում է սկսած դեռեւս Ջոն Հեֆֆերնի դեսպանության շրջանից: Ամուլսարի ծրագիրն արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագիրն է Հայաստանում:

Հետաքրքիր է, որ Ամուլսարի շուրջ նոր զարգացման մասին Քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունից հետո է տեղի ունենում ԱՄՆ դեսպանի եւ այլ պաշտոնյաների այցը կառավարություն, թեեւ բովանդակային առումով պարզ չէ՝ Ամուլսարի հարց քննարկվե՞լ է, թե ոչ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 6140 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից