Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


«Երեւի Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը գիտի». Ալեն Սիմոնյանը պատասխանել է ՀՀԿ-ականներին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում արձագանքել է ՀՀԿ-ական գործիչների հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է.


«Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկդ ասեք, որ ինքը էն տղեն չի, ում ես իրենց խուժանի դեմ պետք է օգնության կանչեի: Տեսել եմ համ իր թիմակիցների վերաբերմունքը ԱԺ դահլիճում, երբ իրեն «քննադատում» էին, մեղմ ասած, համ լավ գիտեմ իր «արկածները» օտար ամայի ճամփեքին: Այդ տղայի հետ այնքան չեն շփվել, որ, երբ զանգում հարցնում են, թե կարող է իմանալ, թե ով է հարձակում կազմակերպել, մտածում է, թե ինքը հարց լուծող ա, ես էլ «աբռաշատ եմ» լինում ))

Հա, Միհրան Հակոբյան էլ է արդեն որերորդ անգամ արձագանքում: Միհրան ջան, նախ whatssApp է եւ ոչ թե sup, եւ, ընկեր ջան, էդ ձեր մոտ է հրահանգով բան գրվում, ասվում, երբ մարդիկ գաղափարակից են` դրա կարիքը չկա: Բայց դե դուք դա չեք հասկանա: Քոնը «գեներալը» պետք է ասի, չէ՞, whatssApp-ով, քանզի երկրում չէ եւ դժվար էլ մոտ ժամանակներս գա)))

Հաա մեկ էլ Արտակն էր գրել Զաքարյան, ու վերջում, որ իր խոսքը ծաղկացնի «մարիխուանա» բառն, Արտակ ջան, շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել, կոկային: Արտակ ջան մեծ քաղաքական տեքստերը քոնը չեն: Թող դա Աշոտյաններին, նրանք արդեն կորցնելու բան չունեն:

Իսկ ընդհանուր ուզում եմ եւս մեկ անգամ ֆիքսենք, որ ձեր եւ ձեր վախկոտ ղեկավարի ժամանակն անցել է: Իզուր մի տվայտվեք, փողա` աշխատում եք , աշխատեք: Շատ բան տեսա հեղափոխության հաջորդած օրերին, օրինակ` թե ոնց էին իրենց պահում ՀՀԿ կարկառուն դեմքեր եւ անձամբ ինձ ասում բաներ Սերժի հասցեին, որ իմ մոտ նույնիսկ խղճի խայթ էր առաջացնում:

Երեւի Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը գիտի ու դրա համար հեղափոխությունից այսկողմ իր գործողություններով, միտումնավոր կամ ենթագիտակցաբար հենց իր ձեռքով ջնջում է իրեն`ՀՀԿ-ի հետ միասին:

Իսկ հիմա կարող եք հերթով արձագանքել, սկսած ՀՀԿ-ի սիգարետ բերողների հուժկու պատասխաններով Ալեն Սիմոնյանին, վերջացրած ձեր դեբիլ ու պրիմիտիվ ֆեյքերով: Թող քոչարյանական ֆեյքերն էլ լայքեն, տարածեն: Կարեւորը բոլորդ մի տեղ հավաքվեք»:

դիտվել է 2925 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից